Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թորբյորն Յագլանդը կատակեց՝ ես կարծես ՀՀ կառավարության խոսնակը լինեի. Նիկոլ Փաշինյանը բարձր ծիծաղեց

Ապրիլ 11,2019 14:18

«Հայաստանը եվրոպական երկիր է և միշտ եղել է եվրոպական երկիր»,-քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագանդը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում է. Երևանի ժամանակով ժամը 14.00-ին նա ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում: Ըստ օրակարգի՝ նախատեսված է 20 րոպեանոց ելույթ, որից հետո 40 րոպե ԵԽԽՎ պատվիրակները հնարավորություն կունենան հարցեր հղել Նիկոլ Փաշինյանին: Ըստ ԵԽԽՎ կայքի՝ հարց տալու համար հերթագրվողների շարքում գրեթե ողջ ադրբեջանական պատվիրակությունն է:

Ստրասբուրգում բացվեց նաև «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը:

Համատեղ մամուլի ասուլիսին լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ իր և ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները միմյանց չե՞ն հակասում, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Չեմ կարծում, թե իմ և Տոնոյանի հայտարարություններում հակասություն կա. դա մեկնաբանության հարց է: Մեր առաջարկն այն է, որ դադարի ուժի կիրառումը, սպառնալիքը, ռազմատենչ հռետորաբանությունը, որ Ադրբեջանն օգտագործում է ղարաբաղյան հարցում: Ուզում եմ՝ մեր հասարակությունները պատրաստվեն խաղաղության, և հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում նույնպես դա կանեն: Եթե դա անեն, բոլորվին այլ իրավիճակում կլինենք»:

Թորբյոր Յագլանդից էլ լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի այն հայտարարության մասին, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է կարողանա մուտք գործել այսպես կոչված գորշ գոտիներ, Թորբյորն Յագլանդը պատասխանեց. «ԵԽԽՎ-ի համար անընդունելի են ուժի սպառնալիքները: Իմ առաջարկն է այն, որ մենք նաև ԵԽ հանձնակատարի մանդատին նայենք. մարդու իրավունքների կոմիտեն պետք է աշխատի այս ոլորտում: Եվ պետք է քաղաքական հայտարարություններ հնչեն եվրոպական կառավարությունների կողմից: Մոնիտորինգային խմբերը կարող են դա անել: Բայց մարդու իրավունքների հանձնակատարը պետք է քաղաքականության մեջ խառնված չլինի, պետք է պարզապես հումանիտար աշխատանք կատարի»:

Նիկոլ Փաշինյանը նաև Թորբյորն Յագլանդին փոխանցեց այն որոշումը, համաձայն որի՝ Երևանի հրապարակներից մեկն անվանակոչվել է Եվրոպայի հրապարակ:

Հարցին՝ ՀՀ նոր կառավարությունից և ընդհանրապես հետհեղափոխական Հայաստանից ի՞նչ սպասելիքներ կան, ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանեց. «Մենք արդեն տեսել ենք, որ նոր կառավարությունը բարեփոխումների օրակարգ ունի, որը շատ կարևոր է  մեզ համար: Շատ կարևոր է տեսնել, թե ինչպես են ընդդիմությունը,  լրատվամիջոցները լուսաբանում այդ փոփոխությունները, հատկապես հակակոռուպցիոն պայքարը, անկախ լրատվամիջոցները, անկախ դատական համակարգը շատ կարևոր են: ԵՄ-ն գործողությունների նոր պլան է հաստատել Հայաստանի համար, որը կզարգացնի Հայաստանում ժողովրդավարությունը: Կարծում եմ՝ սա է նոր կառավարության օրակարգը: Կանենք ամեն բան, որ աջակցենք Հայաստանին»:

Հարցին պատասխանելուց հետո Թորբյորն Յագլանդը կատակեց՝ ես կարծես ՀՀ կառավարության խոսնակը լինեի: Այս արտահայտությանն ի պատասխան Նիկոլ Փաշինյանը բարձր ծիծաղեց:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930