Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մերժեց: Պաշտպանները բողոքել էին Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ:
Լրագրողների հետ զրույցում պաշտպան Հայկ Ալումյանն ասաց. «Երեւի արդեն դատախազները ձեզ ասած կլինեն, կիսած կլինեն իրենց ուրախությունը, որ պարոն Քոչարյանի պաշտպանների բողոքը մերժվել է եւ պարոն Քոչարյանը շարունակելու է մնալ կալանքի տակ»:
Ըստ Ալումյանի, դատարանը, անտեսելով բոլոր հնարավոր նորմերը, որ կարելի էր անտեսել, Քոչարյանին շարունակեց պահել կալանքի տակ:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս արձագանքեց՝ Ալումյանը պատասխանեց. «Հանգիստ արձագանքեց, շատ ավելի հանգիստ, քան իր պաշտպանները»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ պարտադիր բողոքարկելու են. «Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, ստանալուց հետո իհարկե, բողոքարկելու ենք, հիմքերի մասին որեւէ բան չենք կարող առայժմ ասել: Վերաքննիչ դատարանը գտավ, որ կարելի է ընդհանրապես չպատճառաբանելով՝ անձին շարունակել պահել կալանքի տակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ