Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Տեր-Ղեւոնդյան. «Կատարված աշխատանքն իմ նախընտրական ծրագրի համատեքստում է»

Ապրիլ 11,2019 13:58

Մոտ մեկ տարի առաջ Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվեց Մատենադարանի տնօրեն և հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց Մատենադարանի զարգացման 5-ամյա ծրագիրը:«Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նա ներկայացրեց, թե ինչ է արել Մատենադարանը իր պաշտոնավարման ընթացքում:

«Ինչպես գիտեք 2018թ հեղափոխական վիճակներով, հասարակական քաղաքական ցնցումներով լի տարի էր, բայց մենք աշխատել ենք մեր աշխատանքային ռիթը պահպանել եւ բնականոն հունով ընթանալ ու իրականացնել ծրագրերը: Թե քանակի, թե որակի առումով արդյունքները գոհացուցիչ են 2018-ին: Եթե նայում ենք մենագրությունների, հոդվածների , մատենաշարերի հրատարակությունները, կարդացած զեկուցումները եւ այլն, ինչպես արդեն նշեցի, այսդ ամենը գոհացուցիչ է»,-ասաց Մատենադարնի տնօրենը; Հավելեց, որ այն ամենն ինչ իրականացվել է 2018-ին, իր նախընտրական ծրագրի համատեքստում է:

Ի թիվս այլնի, նա առանձնացրեց «Մատենագիրք Հայոց» մատենաշարը, որի առաջին 5 հատորները Անթիլիասում են հրատարկվել, այնուհետեւ շարքը տեղափոխվել է Հայաստան, եւ նրա բազմաթիվ հատորներ Մատենադարանը: Այն ընդգրկում է հայերենով գրված` սկսած Կորյունից ու Գրիգոր Լուսավորչից մինչեւ Սայաթ Նովա բնագրերը: Մատենադարանն ասաց, որ նման մատենաշար երբեւէ չի եղել: Խոսեց նաեւ «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններից», որը հրաշալի աղբյուր է պատմաբաննեռրի համար: Վերջինիս հրատարակությունը վերականգնվել է 30-ամյա ընդմիջոցումից հետո

Մանրամասները` տեսանյութում 

Վահան Տեր-Ղեւոնդյանն  անդրադարձավ նաեւ Մատենադարանում պահվող բոլոր պարսկերեն վավերագրերը գիտական հրատարակությամբ լույս ընծայելուն, եւ շեշտեց դրանց պատմագիտության համար կարեւոր նշանակությունը:

Մանրամասները` տեսանյութում 

«2018-ին Գերմանիայի մեր գործընկերների միջոցով Ֆրանկֆուրտից ստացել ենք մի գործիք, որը կարդում է կրկնագրերը: Հնում ձեռագրերը, հատկապես մագաղաթը թանկ բան էր, գիրքը պահվում էր մի 100 տարի ու երբ որոշում էին նոր բան գրել, հինը ջնջում էին, նորն էին գրում: Հին տեքստը մեզ համար կարեւոր նշանակություն ունի, որը անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Իսկ գործիքը հնարավորություն է տալիս այն կարդալ»,-հայտնեց Մատենադարանի տնօրենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930