Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար է պատկերացնել, որ տանձն ու խնձորը և դրանց գումարած՝ չինական կաղամբը, հնարավորություն կտա 13 ամսում պետությունից թաքցնել մոտ 15 մլն ԱՄՆ դոլարի չափ հարկ (կամ՝ մաքսատուրք). «168 ժամ»

Ապրիլ 11,2019 13:27

Ճշտենք, թե մինչ այսօր ինչ պաշտոնական տեղեկատվություն կարող ենք ստանալ նույն «Սպայկայի» մասին՝ նույն ՊԵԿ-ի պաշտոնական կայքից։ Շատ քչփորելով՝ կարելի է պարզել, որ 2014թ. այս ընկերությունը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 189-րդն էր՝ իր մուծած 617 մլն 80 հազար դրամ հարկերով։ Այնուհետև կարելի է նկատել, որ մուծված հարկերի աճին զուգընթաց՝ «Սպայկան» ամեն տարի 30-40 տեղով առաջ է շարժվել։ 2015թ. այս ՍՊԸ-ն արդեն 154-րդ տեղում էր (մուծած 766 մլն 824.5 հազար դրամ հարկերով)։

Հաջորդ՝ 2016-ին առաջընթացը շարունակվել է՝ արձանագրելով 128-րդ տեղը։ Մուծված հարկերի ծավալն էլ առաջին անգամ հատել է միլիարդի սահմանը՝ կազմելով 1 մլրդ 815 մլն 46 հազար դրամ։ 2017-ի թվերն այսպիսին են՝ 82-րդ տեղ և մուծված 1 մլրդ 815 մլն 46 հազար դրամ։ Ա՛յ, անցած տարվա տնտեսական ցուցանիշները կարող են տարընթերցում ունենալ։ Կարելի է ցանկացած եզրակացություն անել։ Որովհետև մուծումները միանգամից կրկնակի աճել են։ Կարելի է, իհարկե, մոռանալ, որ նույնիսկ նոր իշխանություններն են անցած գյուղատնտեսական տարին գնահատում՝ որպես հաջող։ Կարելի է նաև ասել, որ, ի տարբերություն նախորդ շրջանի, վերջապես հարկերը ճիշտ են մուծվել։ Նշենք՝ անցած տարի «Սպայկան» 1000 խոշոր հարկատուների ցանկում 45-րդն էր՝ իր 3 մլրդ 747 մլն 474 հազար դրամ հարկային մուծումով։ Բայց ոչ ոք չի էլ ուզում ենթադրել, որ տարիներ շարունակվող աճն իր հիմքում տնտեսական բաղադրիչ ունի։ Որ վերջապես ստեղծված տնտեսական (գուցե նաև՝ քաղաքական) իրավիճակի հետևանքով ձևավորվել է երկրի բյուջեի համար «ոսկե ձվեր ածող» կառույց։

Հասկանալի է, որ «ունեզրկենք ունեզրկողներին» կոչը հրապուրիչ է։ Բայց համաշխարհային տնտեսության պատմությունն այդ կոչի տգեղ հետևանքների շարան է։ Հատկապես, որ այն փորձում է իրագործվել հասարակական մասշտաբներով։ Ինձ, օրինակ, հետաքրքիր էր կարդալ ՊԵԿ-ի հայտարարության այն հատվածը, ուր թվարկված էր Բելգիայից ու Լեհաստանից ներկրված ապրանքատեսականին։ Բառացիորեն ասվում է՝ «պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 01.01.2015– 11.012016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծվել է Հայաստանի Հանրապետություն»։ Միայն ի՞նձ է թվում, որ ներկայացված ապրանքատեսակը կասկածելի է։ Դժվար է միանշանակ ասել, թե «այլ ապրանքներ» ասածի տակ ինչ կարելի է ենթադրել։ Որովհետև դրանց ներկրելու դիմաց չմուծված հարկերը հայտարարված է 7 մլրդ-ը գերազանցող դրամ։ Անուն առ անուն նշված ներմուծված ապրանքախմբի մեջ քիչ թե շատ մեծ մասնաբաժին կարող է ունենալ պանիրը։ Դժվար է պատկերացնել, որ տանձն ու խնձորը և դրանց գումարած՝ չինական կաղամբը, հնարավորություն կտա 13 ամսում պետությունից թաքցնել մոտ 15 մլն ԱՄՆ դոլարի չափ հարկ (կամ՝ մաքսատուրք)։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930