Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խնդիրն, իհարկե, կոնկրետ այդ շարքային մաքսավորի անձը չէ. գուցե նա պարզապես սխալ պահի սխալ տեղում էր հայտնվել. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 11,2019 13:21

Հանրային կարծիքը կրկին ալեկոծված է: Քարոզչական առիթն այս անգամ վարչապետի այցն էր մաքսատուն եւ պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրահանգը։ Կարծիքներն, ինչպես միշտ, տրամագծորեն հակադիր են ու անգամ ծայրահեղ։ Շատերը գտնում են, որ վարչապետը մաքսատան շարքային աշխատողներին «դիմում գրել տալու» իրավասություն պարզապես չուներ եւ օրենք է խախտել, նա «ձգում է պտուտակները», փորձում է կրկնօրինակել Ալեքսանդր Լուկաշենկոյին, չէր կարելի տեսախցիկների առջեւ նվաստացնել շարքային աշխատակցին, եւ ընդհանրապես՝ պետք էր ոչ թե նրան պատժել, այլ ՊԵԿ ղեկավարությանը, եւ այլն։ Ուրիշներն էլ մյուս ծայրահեղության մեջ են ընկնում՝ կարծիքներ հայտնելով, թե «մաքսայինի աշխատողներին դա դեռ քիչ է, չգիտե՞նք ոնց են աշխատում ու աջուձախ գռփում», «թող շնորհակալ լինեն, որ չեն դատվում», եւ այսպես շարունակ։

Խնդիրն, իհարկե, կոնկրետ այդ շարքային մաքսավորի անձը չէ. գուցե նա պարզապես սխալ պահի սխալ տեղում էր հայտնվել, գուցե այդ նույն մաքսակետում նրանից տասնապատիկ ավելի անպատասխանատու աշխատակիցներ կան, ու հենց նրան աշխատանքից ազատելն այնքան էլ արդարացի չէ (բայց այդ դեպքում մաքսատան ղեկավարությունը պիտի համարձակություն ունենա պաշտպանել իր աշխատակցին ու կանգնել-ասել՝ «գիտե՞ք, պարոն վարչապետ, եկեք անարդար չվարվենք, հիմնական մեղավորները մենք ենք, այս-այս-այս պատճառներով թերացել ենք, եթե պիտի պատժեք՝ մեզ պատժեք»)։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ վարչապետը, կառույցի պատասխանատուներին մի կողմ թողած, «անմիջական կոնտակտի մեջ մտավ» հենց շարքային աշխատակցի հետ։

Որովհետեւ այն, ինչ իր աչքերով տեսավ վարչապետը, հակասում է հեղափոխության հոչակած սկզբունքներին ու տրամաբանությանը։ Այո, եթե հեղափոխությունը տեղի ունեցած լիներ «վերեւից», վարչապետը պիտի տեսախցիկների առջեւ ոչինչ չխոսեր, հետո մի կողմ քաշեր ՊԵԿ նախագահին ու իր դժգոհությունն արտահայտեր, նա իր հերթին պիտի կոշտ խոսակցություն ունենար մաքսատան ղեկավարի հետ, վերջինս՝ իր տեղակալների ու բաժինների պետերի հետ, եւ այդպես բարեփոխումների պարտադրանքը պիտի իջներ վերեւից ներքեւ: Բայց հեղափոխության տրամաբանության հիմքում դրված է այն գաղափարը, որ միայն «վերեւից» սկզբունքը ոչինչ չի տա, ամեն մեկն իր տեղում պիտի անի «իր բաժին» հեղափոխությունը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930