Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ազատվեց մաքսատան այն աշխատակիցը, որին վարչապետը հրահանգել էր դիմում գրել, արդյոք դրոշի՝ ոչ տեղում գտնվելու համար այդ աշխատակիցն էր մեղավոր, ինչո՞ւ մաքսատան պետը պատասխանատվության չենթարկվեց:
Ի պատասխան պարոն Անանյանն ասաց, որ այդ ամենի պատասխանատուն ինքն է եւ ինքը պետք է դիմում գրեր-ազատվեր, բայց չի գրելու: Դավիթ Անանյանի խոսքով՝ եթե ինքը դիմում գրի, ապա կստացվի, որ փախչում է այն պատասխանատվությունից, որն իր վրա դրել է վարչապետը:
Ինչ վերաբերում է մաքսատան աշխատակցին, որին վարչապետը նկատողություն էր արել եւ պահանջել աշխատանքից ազատման դիմում գրել, ըստ ՊԵԿ-ի ղեկավարի՝ նրան որեւէ մեկը չի պարտադրել, այդ աշխատակիցն ինքն է իր կամքով դիմում գրել: Ըստ Դավիթ Անանյանի՝ «Նորագավիթ» մաքսատան պետը նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Մանրամասները տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ