Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կենտրոնն անդրադարձել է վարչապետի «լայվի» տակ հայհոյող «ֆեյքերին» եւ անգամ հրապարակել նրանցից մի քանիսի ֆեյսբուքյան էջերը. «Հրապարակ»

Ապրիլ 11,2019 11:54

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքում «տեղեկատվության ստուգման կենտրոն» անունով հարթակ է ստեղծել, որտեղ պայքարում են, այսպես կոչված, կեղծ լուրերի կամ, մոդայիկ բառով՝ «ֆեյք նյուզի» դեմ։

«Կենտրոնի գործունեության առաջնահերթություններն են՝ քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը, ապատեղեկատվության դեմ պայքարը, համագործակցությունը ԶԼՄ ներկայացուցիչների եւ ուղիղ կապն ընթերցողի հետ»,- գրված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում՝ որպես նպատակ։

Ուսումնասիրեցինք էջն ու տեսանք, որ վերջին հրապարակումը կատարվել է մարտի 28-ին, որով հերքել են Արթուր Վանեցյանի՝ «բիզնեսի մեջ փայ մտնելու մասին» թերթերից մեկի հրապարակումը։ Կան նաեւ այլ գերատեսչություններին ու դրանց ղեկավարներին վերաբերող «ապատեղեկատվությունների» հերքումներ։

Բայց մեր ուշադրությունը գրավեց մի հրապարակում, որտեղ կենտրոնն անդրադարձել է վարչապետի «լայվի» տակ հայհոյող «ֆեյքերին» եւ անգամ հրապարակել նրանցից մի քանիսի ֆեյսբուքյան էջերը։

Այս թեմայի շուրջ զրուցեցինք «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ, ով համակարգում է «տեղեկատվության ստուգման կենտրոնի» աշխատանքը։

– Հեղափոխության օրերին ՀՀԿ-ականներն էին շատ դժգոհում, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները «հայհոյում են, սպառնում» իրենց, իսկ Արփինե Հովհաննիսյանը դիմել էր իրավապահներին, քանի որ ինչ-որ «ֆեյքեր» սպառնացել էին իրեն, իր ընտանիքի անդամներին, բայց գործը կարճվեց՝ որեւէ մեկին չհայտնաբերեցին։ Հիմա դուք, իրավապահները այսօրինակ «ֆեյքերով» պե՞տք է զբաղվեք, թե՞ միայն իշխանությանը քննադատող «ֆեյքերն» են ձեզ համար դատապարտելի։

– Տեսեք, վիրավորանք, հայհոյանք՝ դրանք ինձ համար դատապարտելի են, ու կապ չունի, թե թիրախն ով է ընտրված։ Դրանք անընդունելի դեպքեր են, առավել եւս, երբ դա կանանց է ուղղված կամ սպառնալիք է իր մեջ ներառում։ Ամեն դեպքում, քանի որ իրավապահների տիրույթում է հարցը, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ծանոթ չեմ։

– Ես չեմ ասում՝ կոնկրետ գործով մեկնաբանեք։ Նկատի ունեմ, թե կարո՞ղ ենք մի օր ձեր նորաստեղծ հարթակում  տեսնել,  որ  դուք հայտնաբերում կամ դատապարտում եք, թե ինչպես են մարդիկ հայհոյում լրագրողներին, որոնք քննադատում են կառավարությանը կամ, ասենք, ՀՀԿ-ականներին՝ ՀՀԿ-ական լինելու համար։

– Չնայած էս նախագիծը դեռ քննարկումների փուլում է, բայց մի բան հստակ է, որ սա վերաբերում է պետական կառույցներին եւ ոչ ամենեւին քաղաքական ուժերին։ Սա պետական կառույցների մասով աշխատող կենտրոն է լինելու։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930