Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Ստեփանյան. «Շատ հաճախ բանախոսին տալիս են ոչ թե տհաճ, այլ ոչ կոռեկտ հարցեր եւ ակնկալում են պատասխան». «Հրապարակ»

Ապրիլ 11,2019 11:39

«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելու ժամանակ պատկան հանձնաժողովի նիստում Սասուն Միքայելյանի պրոտեժե, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ՀՌԱՀ նախագահի ուշադրությունը հրավիրեց որոշ ԶԼՄ-ների վրա. «Հեղափոխության սլաքները կարծես բոլոր հեռուստաընկերություններ չեն հասել։ Խոսքս հատկապես վերաբերում է երկխոսություն ենթադրող, հատկապես քաղաքական կոնտենտ ունեցող հաղորդումներին, երբ որոշ հեռուստաընկերություններում հաղորդավարը կարծես իր առջեւ խնդիր է դնում ոչ թե տվյալ պահին երկրի ներսում ընթացող կամ արտաքին քաղաքական վեկտորների հետ կապված հարցերը, այլ կարծես փորձում է հոգեբանորեն նվաստացնել կամ վիրավորել ոչ միայն տվյալ բանախոսին, այլեւ բանախոսի ներկայացրած քաղաքական ուժը»։ Հիշեցնենք, Լիլիթ Ստեփանյանը մի կարճ ժամանակ Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր՝ մինչեւ Սասուն Միքայելյանի որդու ընտրվելը։ Քննարկումից հետո զրուցեցինք պատգամավորի հետ։

– Ո՞ր լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների մասին էիք բողոքում, եւ Ձեր ասած այդ նվաստացնելն ինչպե՞ս է տեղի ունենում, ում են փորձել նվաստացնել։

– Իրականում ոչ թե խնդիր ունեմ որեւէ լրատվամիջոցի, հեռուստաընկերության անուն հրապարակել, այլ Դուք՝ որպես այդ դաշտի ակտիվ ներկայացուցիչ, կարող եք մոնիթորինգ անել եւ հրապարակել այն

հաղորդումների թե՛ անունները, թե՛ հեռուստաընկերությունները, թե՛ վարողներին, ովքեր իսկապես իրենց առջեւ նպատակ են դնում ոչ թե այս պահին երկրի ներսում կամ արտաքին քաղաքականության մեջ, կամ որեւէ ոլորտի հետ կապված խնդիր վերհանել կամ տեսնել այլընտրանքներ, կամ պարզապես կանչում են, որպեսզի ինքնաարտահայտվեն։

– Դա կոչվում է նվաստացո՞ւմ։

– Շատ հաճախ բանախոսին տալիս են ոչ թե տհաճ, այլ ոչ կոռեկտ հարցեր

եւ ակնկալում են պատասխան։

– Մասնավոր   կազմակերպություններ են, դուք ուզում եք, որ բոլորը ձե՞զ գովեն։

– Իհարկե, մասնավոր են, բայց կարծում եմ՝ իրենց ոչ մեկը չի արգելում

հետեւել էթիկային, հետեւաբար, կան կոնկրետ վարվեցողության նորմեր,

վարքի, խոսքի նորմեր, որ պարզապես պարտադիր են բոլորի համար,

կլինեն ընդդիմադիր, թե ոչ։ Ի վերջո, ես կարծում եմ, որ առհասարակ մամուլը՝ թե՛ հեռուստաընկերություններ, թե՛ թերթեր ու էլեկտրոնային լրատվամիջոցներ, պետք է վերջնականապես իրենց դերն ու նշանակությունը դեմոկրատական երկրներում ամրագրեն, պետք է հասկանաք, որ դուք կամուրջ եք հասարակության եւ իշխանության միջեւ։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930