Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փիլոնազուրկ Տեր Ղազար քահանան կատարվածի մեջ մեղադրում է միայն ՄԱԿ-ին ու ԵՄ-ին

Ապրիլ 11,2019 11:24

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ մինչև Ավագ Շաբաթ փիլոնազուրկ հայտարարված Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը չի մեկնաբանում իր ծառայությունը որոշ ժամանակով սահմանափակող որոշումը: Նա կատարվածի մեջ մեղադրում է միայն ՄԱԿ-ին ու ԵՄ-ին: Հիշեցնենք, որ քահանան փիլոնազրկվել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում վարչապետի դեմ ելույթ ունենալու համար:

«ՄԱԿ-ի եւ Եվրամիության հայտարարությունը կարդացի, մերոնք աչքիս հրեշտակներ դարձան: Չարագործության «գլավարները» սրանք են: Անպատկառորեն քրեական պատիժ են պահանջում չգիտեմ՝ ինչի համար: Ինչ էի ես պահանջում՝ խորհրդարանի շենքը օրհնել, քրեական հանքագործությունների ցանկում անպայման պետք է մտնի սոդոմական հանցագործությունը, դա հիվանդություն չէ, հանցագործություն է: Այս հեղինակավոր կառույցները հեղինակազրկվեցին իմ աչքում, դարձան չարագործության կառույցներ: Ես գիտեի՝ մեր պետության վրա ճնշում կլինի դրսի օղակներից, բայց որ անպատկառ ձեւով ԵՄ-ը եւ ՄԱԿ-ը այդքան էժանացնեն իրենց կերպարն ու կեցվածքը ու ճնշեն մեր պետությանը, մնացածը դուք ասեք, ձեր կարծիքն էլ գրեք, միայն մեզ կրակի բերան մի տվեք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տեր Ղազար քահանան :

Մեր հարցին, թե համամի՞տ եք արքեպիսկոպոս Կճոյանի որոշմանը, թե դուք վերջին օրերին հոգևորականին ոչ հարիր կեցվածք եք դրսեւորել եւ հովվական առաքելությունից շեղվել եք, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռացել, ինչի համար էլ փիլոնազուրկ եք ճանաչվել, Տեր Ղազար քահանան պատասխանեց. «Է, լավ էլի, ես լուրջ բաներ եմ ասում, դուք էլի շուռ եք տալիս այնտեղ, որտեղ պետք չէ: Դուք մտածում եք, որ մենք անպայման դնենք, իրար հետ լեզվակռիվ անենք, մեր ժողովրդի մեջ իրար գզվռտենք, պատժենք, բայց բանից պարզվում է՝ դրսի հսկա կառույցները, որոնք հարյուրավոր ծրագրերով բորենիների, արնախումների պես այստեղ ներկա են, պետությունից պահանջում են քրեորեն պատժել, հասկանում եք՝ ինչ է կատարվում: Խեղճ պետության ներկայացուցիչներ, երկու քարի արանքում ճզմվել են, դրա համար էլ Նիկոլը մի հատ հարց էր տվել: Մենք ինքնիշխան պետություն ենք, մեր ժողովուրդն այդ հանցագործությունը չի ընդունում: Եվրամիությունը, եթե կարողություն ուներ, թող Ադրբեջանին ճնշեր, երբ քնած մարդուն կացնահարելու համար Եվրամիությունում ցմահ դատապարտվածին տարան իրենց երկիրը հերոս սարքեցին ու մի հատ էլ բնակարան տվեցին, ու բացարձակ ոչ մի պատիժ, թող այն ժամանակ Ադրբեջանին պատժեին, եթե կառույց էր. այնտեղ չեղած բաներ են, իսկ այստեղ ինչ-որ հզոր կառույցներ են…ԼԳԲՏ համայնք գոյություն չունի, դրանք հանցագործների խումբ են: Իսկ եթե իրենք էլ են հանցագործների խումբ, դա ուրիշ հարց է»:

Մեր հարցին ձեզ «պատժելու» որոշումը ձեր կարծիքով միայն դրսի ուժերի՞ ճնշման արդյունք եք համարում, քահանան պատասխանեց՝ «Ես չգիտեմ, թե ինչ եմ կարծում»:

Մեր հարցին, իսկ Նիկոլ Փաշինյանին հանձնարարականներ տալու ու նրա հասցեին ձեր հրապարակային կոչերն ու հայտարարությունները ձեզ փիլոնազրկելու պատճառ չէ՞ին կարող լինել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մնացածն էլ արդեն դուք իմացեք, լավ եղեք, պինդ եղեք, Աստված պահապան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Դժոխքի ծննունդները դավադրաբար խլեցին Քրիստոսի աննկուն մարտիկ Ղազարի փիլոնը: Իբր թե հոգեւորականին ոչ հարիր կեցվածք է դրսեւորել, իբր թե շեղվել է իր չոբանական առաքելությունից, իբր թե հեռացել է ճշմարտությունից: Իրականում այս տերտերի կեցվածքը շատ էլ լավ հարիր է իր կրոնական ուսմունքին, նա շատ ազնվորեն է կատարում իր տերտերական առաքելությունը եւ իր քրիստոնեական ճշմարտությունից մեկ մազաչափ անգամ չի շեղվել: Մարդը պարզապես ուղիղ եթերով ցույց տվեց, թե ինց ասել է կրոնական աշխարհայացք (անհանդուրժողականություն, տգիտություն, երեսպաշտություն, սադիզմ եւ մազոխիզմ), թե ինչ է իրականում նշանակում քրիստոնեական սեր (ընդամենը ատելության խոսք՝ Հիսուսի ոճով).
    «…ասէ ցնոսա. ծնունդք իժից՝ ո ցոյց ձեզ փախչել ի բարկութենէն որ գալոցն է։» (Մտ. 3:7)
    «Մի համարիք եթէ եկի արկանել խաղաղութիւն յերկիր.. ոչ եկի արկանել խաղաղութիւն, այլ սուր։» (Մտ. 10:34)

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Պատահական չէ, որ փիլոնազուրկ խաչապաշտը իրեն համեմատում է սաֆարովի հետ. նրա համար էլ քնած հայը մարդ չէր, այլ ընդամենը մի պիղծ էակ, որին սպանելը «աստվածահաճո» գործ էր: Կրոնական մոլեռանդությունը չի կարող չբերել մարդասպանության՝ ի վերջո, բոլոր «սուրբ» գրքերն էլ ատելության, պատերազմի ու ցեղասպանության դասագրքեր են՝ քողարկված «սիրո», «բարության» եւ «խաղաղության» շղարշի տակ: Ներկայիս Իսլամական Պետությունը ըստ էության ոչնչով չի տարբերվում փիլոնազուրկի երազած Քրիստոնեա Հայասատանից…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    «Երկրաբան» Ղազարի փիլոնը պետք է շտապ վերադարձնել ու միանգամից նշանակել նրան ԵՊՀ-ի ռեկտոր. Քրիստոսի օրհնությամբ մտքի այս հսկան կարգելի էվոլյուցիոն տեսությունն ու հայ նոր գրականութունը, կցրի կենսաբանական եւ բանասիրական ֆակուլտետները եւ կնզովի Դարվինին ու Խաչատուր Աբովյանին՝ որպես սատանայի ծնունդ պիղծ սորոսականներ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930