Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻՊ-ը դատի է տալիս ԿԸՀ-ին՝ պահանջելով Արծվաշենում կազմակերպել ՏԻՄ ընտրություններ

Ապրիլ 11,2019 10:42

ՀՀ համայնքների միջև խտրականությունը բացառելու, ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի և Արծվաշենից բռնագաղթված ՀՀ քաղաքացիների շահերը ՀՀ կառավարությունում և այլ կառույցներում պատշաճ ներկայացնելու և կարգավորելու օրինական պարտավորություն ունեն ուղիղ ընտրություններով ձևավորված Արծվաշենի տեղական ինքնակառավարման մարմինները։

Արծվաշենը 1990-1994 թթ պատերազմական գործողությունների, իսկ որոշ տվյալներով նաև դավաճանության հետևանքով, բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Այս հաշվի առնելով, նաև անարդար է, որ ի տարբերություն ՀՀ մյուս համայնքների, Արծվաշենը չունի տեղական ինքնակառավարման մարմին, որը հնարավոր բոլոր հարթակներում պարտավորության ուժով կպաշտպանի Արծվաշենի և արծվաշենցիների շահերը։

Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, պահանջելով պարտավորեցնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կազմակերպելու ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքում ՏԻՄ ընտրություններ։

 

«ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930