Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյոք փոխվելո՞ւ է ԵԿՄ-ն

Ապրիլ 11,2019 10:00

Անցած շաբաթվա վերջին դարձյալ առիթ եղավ խոսել Երկրապահ կամավորական միության մասին՝ տեղի ունեցավ այդ կազմակերպության համագումարը, ԵԿՄ նախագահ ընտրվեց ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Երկրապահը» հասարակական գիտակցության մեջ կապվում է թե դրական եւ թե խիստ բացասական երեւույթների հետ: 1992-94 թվականների պատերազմի հերոսներից շատերը քաղաքացիական կյանքում իրենց լավ չեն դրսեւորել, իրենց լկտի էին պահում, անպատիժ էին մնում, ծեծում, հալածում, կեղեքում էին մարդկանց՝ «մեզ կարելի է, մենք արյուն ենք թափել» արդարացմամբ:

Էջմիածինցիները ատելությամբ են լցված ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հանդեպ, եւ պատճառը հաստատ «տուշոնկան» չի (ի դեպ, կասկածում եմ, որ դատարանում կկարողական ապացուցել «զինվորի բաժինը» գողանալու դրվագը): Ատելության արմատներն ավելի խորն են՝ հոգեբանական եւ ֆիզիկական ահաբեկչությունը, որը Մանվելը եւ նրա «թիկնազորը» տարիներ շարունակ կիրառում էին բնակիչների դեմ: Այդպիսի բաները չեն մոռացվում եւ, ցավոք, չեն ներվում՝ չնայած եթե անձամբ ինձ հարցնեին, ես ավելի ներողամիտ կլինեի պատերազմի հերոսի եւ հիվանդ մարդու հանդեպ:

«Երկրապահի» կապը ներքին քաղաքականության հետ ակնհայտ է: 1996-ին երկրապահներն ամեն ինչ արեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մնա իշխանության, 1998-ին դարձյալ ամեն ինչ արեցին, որ Ռոբերտ Քոչարյանը դառնա նախագահ՝ չնայած ընտրություններում հաղթել էր Կարեն Դեմիրճյանը (ասելով «ամեն ինչ», նկատի ունեմ նաեւ ընտրությունների ժամանակ բռնությունները):

«Հոկտեմբերի 27-ից» հետո Քոչարյանը կարողացավ գայթակղել նույն Մանվել Գրիգորյանին պաշտպանության փոխնախարարի պաշտոնով եւ դրանով ամրապնդեց իր սասանվող դիրքերը: Անցած տարիների ընթացքում երկրապահներին տրվեցին տնտեսական լծակներ, բիզնեսներ, եւ այդ ոլորտում նրանք, ոչ այնքան գրագետ լինելով, գործում էին «գեղական կարգով»:

ԵԿՄ նախորդ նախագահ Մանվել Գրիգորյանը ԱԺ-ում նախորդ իշխող կուսակցության՝ ՀՀԿ խմբակցության անդամ էր: Այդ կազմակերպության նորընտիր նախագահը ներկայումս իշխող «Իմ քայլի» պատգամավոր է: Ես չգիտեմ, թե ինչպես են հրազդանցիները վերաբերվում պատերազմի իրական հերոս Սասուն Միքայելյանին: Հիշեցնեմ սակայն, որ «Երկրապահի» «ամենալկտի» տարիներին՝ 1996-1999 թվականներին նա եղել է Հրազդանի քաղաքապետ: Հավանաբար, ոչ բոլորն են նրանից գոհ: Բայց, մյուս կողմից, հուսով եմ, որ հաջորդ իշխանափոխությունից հետո նրա դեմ ցույցեր չեն անի: Այդ հույսն ինձ ներշնչում է այն հանգամանքը, որ ներկա իշխանությունները բազմիցս հայտարարել են՝ զոռբայության, ամենաթողության, բռնությունների ժամանակաշրջանն ավարտվել է:

Օրերս Ազգային ժողովի մոտ ցույցի ժամանակ արցախյան պատերազմի վետերաններից մեկը սպառնացել է «սատկացնել» տրանսգենդերներին: Դա ինձ հիշեցրեց, որ 1990-ականներին երկրապահները ծեծում էին քրիշնայականներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Արդյոք փոխվելո՞ւ է ԵԿՄ-ն»
    Ո՛չ:

  2. henri says:

    Եթէ գործատէր մը կամ ընկերութիւն մը 400 կամ 4.000 հոգիի գործ հայթայթէ իրաւունք ՞ կը ստանայ ապօրինի ճամբով գործելու, երբ կառավարութիւնը ամէն ճիգ կը թափէ որ օրինականութիւն մտցնէ երկրին մէջ ;
    Բոլորովին անտեղի կը գտնեմ այն ցոյցերը որ այս օրերուն տեղի կ՛ունենան ՍՓԱՅՔԱՅԻ աշխատողներու կողմէն -ինչպէս անտեղի էին օփերայի տարածքին ապօրինի սրճարաններու պարագային ՛ բողոքողներուն արարքը ; Մեր հասարակութեան մօտ հակասութիւն մը կայ ; Մէկ կողմէն 100.000 -ներով հետեւեցան Պ.Փաշինեանին , որ կը պայքարի ապօրինութիւններու դէմ,միւս կողմէն կը պահանջեն որ ՛՛աչք գոցէ՛՛ միլիառներու վնաս հասցնող պետութեան գանձանակին կարգ մը գործողներու և ընկերութիւններու 400 աշխատատեղի հաշւոյն ?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930