Իտալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
«Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ցեղասպանությունը ճանաչող բանաձևին Իտալիայի խորհրդարանի 432 պատգամավորներից կողմ է քվեարկել 382-ը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև