Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն կոչ է արել միջոցներ ձեռնարկել ատելության խոսքի դեմ

Ապրիլ 10,2019 23:23

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մտահոգություն է  հայտնել ատելության խոսքի տարածման վերաբերյալ, որը խթանում է խտրականությունը, ռասայական ատելությունը, հակասեմականությունը, իսլամաֆոբիան և անհանդուրժողականությունը, և որը հիմնականում թիրախավորում է փոքրամասնություններին, ներգաղթյալներին, կանանց և ԼԳԲՏԻ անձանց: Այս մասին ասվում է ԵԽԽՎ տարածած հայտարարության մեջ:

Այս մտահոգիչ միտումից զերծ չէ նաև քաղաքական ասպարեզը, և ատելության խոսքն օգտագործվում է «ոչ միայն պոպուլիստական և ծայրահեղական խմբերի, այլև քաղաքական շրջանակի ներկայացուցիչների կողմից», ասվում է հայտարարության մեջ: Քաղաքական գործիչներն ունեն քաղաքական պարտականություն և բարոյական պատասխանատվություն`«զերծ մնալ ատելության խոսքից և պիտակավորող բառապաշարից, ինչպես նաև անհապաղ և միանշանակ դատապարտել դրա օգտագործումն ուրիշների կողմից, քանի որ լռությունը կարող է մեկնաբանվել որպես դրա հաստատում կամ աջակցություն», ասվում է փաստաթղթում:

Վեհաժողովը խրախուսել է կուսակցություններին և շարժումներին ընդունելու ինքնակարգավորվող գործիքներ, ինչպիսիք են վարքագծի կանոնները և էթիկայի խարտիաները՝ արգելելով ատելության խոսքի օգտագործումն իրենց անդամների կողմից: «Ինտերնետային տարածությունը, մասնավորապես, սոցիալական ցանցերը, նույնպես պետք է կիրառեն ինքնակարգավորվող գործիքներ, ատելության խոսքի կանխարգելման և պատժամիջոցների կիրառման համար և պարտավորեցնել հեռացնել վիրավորական գրառումները»,- ասվում է փաստաթղթում:

ԵԽԽՎ-ն նաև կոչ է արել անդամ-պետություններին ընդունել վարչական, քաղաքացիական և քրեական իրավունքի դրույթներ ատելության խոսքին դիմակայելու համար և խթանել իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործողություները, այդ թվում միջազգային մակարդակներում:

Ի վերջո, Վեհաժողովը կոչ է արել անդամ-պետություններին իրականացնել Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 15-րդ ընդհանուր քաղաքականության հանձնարարականը, որը պարունակում է մի շարք միջոցներ ատելության խոսքի կանխարգելման և դրան դիմակայելու ուղղությամբ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930