Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոսկե մեդալի կորուստ՝ մինչեւ պայքարն սկսվելը

Ապրիլ 10,2019 22:44

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր ոսկե մեդալի լուրջ հավակնություն ուներ ի դեմս 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանի:

Հայ ծանրորդը մրցավայր մեկնել էր հաղթելու վճռականությամբ ու ամեն բան հենց դրան էր տանում: Անդրանիկը իր թիմակից Ռաֆիկ Հարությունյանի հետ միասին, որը նույնպես հանդես է գալիս իր քաշային կարգում, հյուրանոցում կշռվել  ու մեկնել  է  մրցման վայր: Սակայն այնտեղի կշեռքը ցույց է տվել, որ Անդրանիկը սահմանված քաշից մի փոքր ծանր է: Ի վերջո, մարզիկը չի տեղավորվել թույլատրելի քաշի մեջ ու զրկվել է մրցահարթակ ելնելու իրավունքից: Պայքարում մնացել է միայն Ռաֆիկ Հարությունյանը, որը երկամարտում ցույց տվեց  344 կգ (150 + 194 ) եւ զբաղեցրել 8-րդ տեղը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930