Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում քիչ առաջ ֆանտաստիկ հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Լոմտաձեի նկատմամբ եւ նվաճեց Եվրոպայի չեմպիոնական ոսկին:
Հայ ըմբիշը գոտեմարտի սկզբում պարտվում էր 0:8 հաշվով ու թվում էր, թե ամեն բան այլեւս կորսված է: Սակայն նա ցուցաբերեց հաղթանակի հասնելու ֆանտաստիկ կամք եւ մեկը մյուսի հետեւից միավորներ վաստակելով մարտն ավարտեց իր օգտին 17:11՝ Հայաստանի հավաքականի հաշվարկին բերելով միակ մեդալը, այն էլ՝ ոսկե:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ