Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելություն սերմանող ու բռնություններ հրահրող կայքերի դեմ պայքարի կարեւորությունը. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 10,2019 22:33
comp

2ՕՕ7 թվականից ի վեր աջթեւային ծայրահեղական հարձակումների թիվը նկատելիորեն աճել է Միացյալ Նահանգներում։ Սակայն խնդիրը համաշխարհային է այն առումով, որ սոցիալական ցանցերի միջոցով այն տեսանելի է դառնում շատերին, ինչպես դա պատահեց Նոր Զելանդիայում տեղի ունեցած զանգվածային սպանությունների ժամանակ։

Ինչպես «Ֆեյսբուք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Նեյլ Փոթսն է ասել ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումների ժամանակ, իրենց հաջողվել է կանխել 1 միլիոն 2ՕՕ հազար օգտատերերի հասցեագրված այդ հարձակման հեռարձակումը։ Հաջորդ 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է նույն տեսագրության 3ՕՕ հազար վերբեռնված տարբերակ։

Զանգվածային սպանությունների մասին տեսագրությունները ինտերնետից հանելու որոշումը հստակ ու հասկանալի է։ Սակայն դժվար է ու բարդ ավելի քան 2 միլիարդ մարդկանց ազատ խոսքի իրավունքը վերահսկելու հանգամանքը։

«Գուգըլ» ընկերության խորհրդի անդամ Ալեքսանդրա Ուոլդենի խոսքերով, «Քանի որ ատելություն հրահրող խոսքերը հնչում են բանավոր եւ չունեն տեսողական, այսինքն վիզուալ հայտնաբերման միջոցներ, հայտնաբերելն ավելի դժվար է։ Եվ հաճախ վիճելի է այն հարցը, թե ինչը կարելի է համարել քաղաքական ելույթ»։

Նա շեշտում է, որ ինտերնետում օգտատերերի նկատմամբ ավելի մեծ սահմանափակումներ իրականացնելու դեպքում կարող են լռել նրանք, ովքեր սոցցանցերը կիրառում են իրենց ձայնը լսելի դարձնելու համար։

Սոցիալական ցանցերը օրենքով են պաշտպանված իրենց օգտատերերի էջերում հրապարակված նյութերի համար պատասխանատվությունից։ Վերլուծաբան Մեթյու Ֆիինեյի խոսքերով, օրենքի հենց այս հատվածն է, որն իրապես թույլ է տալիս, որ ինտերնետը գոյություն ունենա։

Սպիտակ ազգայնամոլությանը երբեք տեղ չի տրվել «Ֆեյսբուք»-ում, սակայն ընկերությունը վերջերս ավելի զարկ տվեց արգելքներին, կիրառելով մի միջոց, որն օգտատերերին շեղում է ատելություն սերմանող խմբերի կայքերից։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիկայի ձայն» Ռ/Կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930