Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաթիռում որտեղ նստել, որ բոլորից շուտ սնունդ ստանալ, չմրսել եւ տուրբուլենտությունը չզգալ

Ապրիլ 10,2019 23:00
inqnatir

Ինքնաթիռով ճամփորդող ուղեւորներին մասնագետները խորհուրդ են տալիս նստատեղերն ընտրել ըստ նախասիրությունների եւ վախի, որպեսզի թռիչքը տեղի ունենա առավել հարմարավետ պայմաններում:

«The Sun» բրիտանական պարբերականին տված հարցազրույցում օդաչու Ջոնի Նոուլսոնը մի քանի կարեւոր խորհուրդներ է տալիս  ուղեւորներին: Թռիչքների ժամանակ տուրբուլենտությունից վախեցող ուղեւորներին օդաչուն խորհուրդ է տալիս տեղերն ընտրել օդանավի սրահի մեջտեղում՝ թեւերին մոտ եւ ոչ մի դեպքում չնստել ինքնաթիռի պոչի հատվածում: Նրանք, որոնք փնտրում են սրահի ամենախաղաղ հատվածը, ապա պետք է տեղն ընտրեն օդանավի շարժիչներից հնարավորինս հեռու վայրում:

Եթե, ըստ օդաչու պարոն Նոուլսոնի, այդ տեղերն արդեն զբաղված են, ապա, պետք է նստատեղն ընտրել ինքնաթիռի սրահի միջանցքին մոտ: Օդաչուի խոսքով, ճիշտ է միջանցքին մոտ տեղն ավելի քիչ գրավիչ է, բայց շատ ավելի հանգիստ է:

Նրանք, որոնք վախենում են հիվանդանալ, մասնագետները խորհուրդ են տալիս տեղերը չընտրել օդանավի դռներին մոտ, քանի որ, ինքնաթիռի մյուս տեղերի համեմատությամբ, այդ հատվածում ջերմաստիճանն ավելի ցածր է: Ամենատաք հատվածները համարվում են օդանավի հետնամասի նստատեղերը:

Ինքնաթիռի պոչի հատվածում թռիչքը հարմարավետ կլինի նաեւ այն ուղեւորների համար, որոնք ունեն ձեռքի մի քանի ուղեբեռ, ինչպես նաեւ այն ուղեւորների, որոնց հետ երեխաներ կան: Հիմնականում զուգարանները գտնվում են օդանավի հետնամասում, այդտեղ են տեղակայված նաեւ երեխաների հագուստները փոխելու սեղանիկները: Նրանք, որոնք բոլորից շուտ են ուզում սնունդը ստանալ, պետք է նստեն օդանավի սկզբնամասում:

Ի դեպ, «Airbus»  եւ «Zodiac Aerospace» ընկերությունները հայտարարել են, որ էկոնոմ դասով թռչող ուղեւորների համար էլ կլինեն քնի համար նախատեսված հարմարություններ: Այդ մոդելը վերոնշյալ ընկերությունները ներկայացրել են անցյալ տարի Համբուրգում տեղի ունեցած «Aircraft Interiors Expo 2018» ցուցահանդեսի ժամանակ:

Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930