Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ էրոտիկ տարրերով ֆիլմն ընդմիջվում է ՀՀ օրհներգով, դրանից հայրենիքի հանդեպ սերը չի ավելանում». ՀՌԱՀ նախագահ

Ապրիլ 10,2019 19:01

«Օրենքի պահանջ է, որ 00:00-ին հեռուստաեթերում պետք է հնչի ՀՀ օրհներգը, սակայն զանգվածային խախտումներ են արձանագրվում: Եթե օրենքին համապատասխան ամենաուժգին ձեւով գործենք, ամեն շաբաթ հեռուստաընկերություններին պետք է նկատողություն տանք, հետո՝ զրկենք լիցենզիաներից»,-ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա բնորոշմամբ՝ նշյալ օրենսդրական նորմի ապահովումն անհնար է. «Տասը տարի առաջ գուցե հնարավոր էր, բայց այսօր՝ ուղիղ եթերների պարագայում, համերգների եւ միջազգային խաղերի հեռարձակումների պարագայում, խնդրի առաջ ենք կանգնում: Գուցե դա հայրենասիրական նպատակներ ունի, բայց սկսել է բացասական դեր կատարել: Երբ հետաքրքիր, երբեմն՝ էրոտիկ տարրեր պարունակող ֆիլմը կամ հաղորդումն ընդմիջվում է օրհներգով, չեմ կարծում, որ դա բարձրացնում է մարդկանց հայրենասիրական ջիղը կամ հայրենիքի հանդեպ սերը»:

ՀՌԱՀ նախագահը, որպես օրենքի խախտում մատնանշեց նաեւ այն փաստը, որ թվային տիրույթում հեռարձակվող մարզային որոշ հեռուստաընկերություններ ունեն հայալեզու թողարկումների եւ հաղորդումների 15-16%, մինչդեռ ըստ օրենքի պահանջի՝ ցուցանիշը պետք է լինի նվազագույնը 55%:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930