«Առինջ մոլ»-ում բոլոր գործարքներն իրականացվում են օրենքի տառին համապատասխան, եւ դա ապացուցված է: Ինչ-որ մեկն անանուն հաղորդում էր տվել այն մասին, թե «Առինջ մոլ»-ի վաճառակետերը սահմանված գնից ավելի թանկ են տրվում վարձակալներին, բայց դա սուտ է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» տոնավաճառում ՊԵԿ աշխատակիցների ստուգումներին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Զրահավորված ներխուժել են տոնավաճառ եւ կաթվածահար արել աշխատանքը: Այնպես էին անում, կարծես ահաբեկչական գործողություններ կանխարգելելիս լինեն: Աշխատակիցները հոգեբանական առումով չէին կարող աշխատել, որովհետեւ քանի որ 50-ից ավելի համազգեստավորներ ներխուժել էին տոնավաճառ»,-ՊԵԿ-ի ստուգումներն այսպես նկարագրեց Իվետա Տոնոյանը:
Նա նաեւ նշեց, որ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ևս պարբերաբար ստուգումներ են արվում, բայց այս պարագայում եւս ամեն ինչ համապատասխան է օրենքին. «Երբ պարոն Ծառուկյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանի թիմի աշխատանքը, սկսեցին ստուգումներ»:
Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ների տեղեկություններին, թե ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն առաջիկայում կոալիցիա են կազմելու ընդդեմ «Իմ քայլի», Իվետա Տոնոյանը վստահեցրեց, որ իրենց օրակարգում նման բան չկա:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ