Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակի վաղը

Ապրիլ 10,2019 18:30

Դատարանը hեռացել է խորհրդակցական սենյակ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դատական նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ 2-րդ նախագահը այսօրվա դատական նիստում մանրամասն ելույթ է ունեցել, որոնց բովանդակությունն իրենք տարբեր առիթներով հատված առ հատված ներկայացրել են: Մասնավորապես, թե ինչ հանգամանքներ են եղել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո եւ ինչպես են իրադարձությունները զարգացել, ինչն է պատճառ հանդիսացել արտակարգ դրություն մտցնելու համար:

«Այսօր դատարանում չհնչեց մի բան, որը մինչեւ այդ չի հնչել դատավարությունների ժամանակ: Բայց այդ ամեն ինչը պետք էր ասել նաեւ տվյալ դեպքում էս գործը քննող դատարանին, որովհետեւ էս դատարանը էդ փաստարկները երբեք չէր լսել եւ անհրաժեշտ էր ամեն ինչը ներկայացնել: Դատարանը բոլոր փաստարկները լսել է, որոշ ճշտումներ է խնդրել կողմերից», – ասել է Ռ. Քոչարյանի փաստաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930