Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիսուսի Մանուկներ» կենտրոնի տնօրենը՝ իրենց դիմած երեք անչափահաս հղիների մասին

Ապրիլ 10,2019 17:20

«Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ի տնօրեն Գագիկ Հարությունյանը պնդում է, որ ինքը ոստիկանության Բաղրամյանի բաժին չի ահազանգել իրենց կենտրոն հաշվառման դիմած անչափահաս երեք հղիների մասին:

«Երեք հղիներն էլ ամուսնացած են, մեկը եզդի է, երկուսը՝ հայ: Այնպես չէ, որ դպրոցական են կամ թաքուն հղիացել են, նրանք գրանցվել են, վերցրել ենք հաշվառման, հղիությունը պետք է վարենք ամբողջ ծավալով մինչեւ ծննդաբերություն: Այնպես որ լրատվամիջոցներում առաջացած աղմուկը տեղին չէ, այդ աղմուկը հոգեբանորեն կվնասի այդ հղիներին, նրանց ընտանիքներին, սա գյուղ է, քաղաք չէ: Ահազանգ չի եղել, օրենքով սահմանված կարգով գրել ենք միլիցիա՝ որպես ի գիտություն ձեզ, հայտնում ենք, որ ունենք երեք անչափահաս հղի, ահազանգ կլիներ, եթե լինեին դպրոցական, չամուսնացած, դա արդեն կլիներ ահազանգ»,- Aravot.am-ին ասաց Գագիկ Հարությունյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930