Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենը Բեռլինից նամակ եմ ուղարկել նախագահին, եւ հարցն ընթացել է իր հունով». Գոռ Հովհաննիսյան

Ապրիլ 10,2019 17:00

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում փակ հանդիպմանը մասնակցեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ:

Լրագրողների հետ զրույցում Գոռ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ որեւէ քաղաքական ուժի հետ երբեւէ իր թեկնածության հարցը չի քննարկել. «Որեւէ քաղաքական ուժի չեմ դիմել՝ ինձ աջակցելու համար: Իմ թեկնածության համար որեւէ հարց չեմ քննարկել: Եթե ավելի պարզ ասեմ, ընդամենը Բեռլինից մի էլեկտրոնային նամակ եմ ուղարկել նախագահին, եւ հարցն ընթացել է իր հունով»:

Հիշեցնենք, որ ՍԴ անդամի պաշտոնում ՀՀ նախագահն առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, ԱԺ-ն էլ առաջիկայում պետք է քվեարկի:

Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ որեւէ քաղաքական ուժի կամ կուսակցության հետ երբեւէ որեւէ կապ չի ունեցել. «Եթե որեւէ մեկը գովելով կամ քննադատությամբ է ներկայացրել ինձ, դա այդ ուժի կամ մարդու մասնավոր կարծիքն է, եւ ինձ հետ կապ չունի՝ անկախ նրանից, թե ով ինչպես է արտահայտվել իմ մասին»:

Հավելենք, որ ՍԴ անդամի թեկնածուն առաջիկայում փակ հանդիպումներ կունենա նաեւ մյուս խմբակցությունների պատգամավորների հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930