Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանը՝ Սեդրակ Քոչարյանի գործով դատական որոշման մասին. «Եթե իրավաբանները կտեսնեն, որ դատարանի որոշումը չենք կարող բողոքարկել՝ կենթարկվենք որոշմանը»

Ապրիլ 10,2019 16:50

Այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր դեմ դատական գործերին: Մասնավորապես նա խոսեց Սեդրակ Քոչարյանի հայցի մասին: Դատարանը անմեղության կանխավարկածի խախտում էր արձանագրել:

Վանեցյանն ասաց. «Ըստ դատարանի որոշման, խախտվել է անմեղության կանխավարկածը: Այդ հարցը կուսումնասիրեն իրավաբանները ժամկետի մեջ, եթե չի լինի որոշում, որ պետք է բողոքարկել Վերաքննիչ դատարան, ուրեմն, իհարկե, օրենքով նախատեսված բոլոր քայլերը կկատարվեն»:

Նա ասաց, որ այս պահին չի կարող ասել՝ դատարանի որոշման հետ համաձա՞յն է, թե՞ ոչ, որովհետեւ դա պետք է ուսումնասիրեն իրավաբանները. «Եթե իրավաբանները կտեսնեն, որ դատարանի որոշումը չենք կարող բողոքարկել, ուրեմն, իհարկե, կընդունենք դատարանի որոշումը եւ կենթարկվենք դատարանի որոշմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930