«Գագիկ Ծառուկյանը փորձառու քաղաքական գործիչ է եւ իր կարծիքն ունի այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց եթե ստուգելու բան կա, կստուգվի՝ անկախ նրանից, թե ինչ կասի պարոն Ծառուկյանը»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Պետեկամուտների կոմիտեի՝ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ում ստուգումներին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ ստուգումներ սկսեցին այն բանից հետո, երբ Ծառուկյանն ասաց, որ դժգոհ է Փաշինյանի թիմի աշխատանքից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ արդեն բոլորը համոզվել են, որ մեր իշխանությունը նման քայլերով չի աշխատում: Պետք չէ իրար հետ կապել դրանք»:
https://www.facebook.com/aravot.am/videos/615303408945552/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ