Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծրունի Սահակյան. «Մատենադարանի միտումն է համահարթեցված աշխատողներ ունենալը»

Ապրիլ 10,2019 15:10

«Բլից Ինֆո» մամուլի ակումբում հյուրընկալված Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն օրերս փակել է իր ղեկավարած գիտահետազոտական խումբը, ինչ համարում է անձնական հաշվեհարդարի հետևանք։

«Երջանկահիշատակ Թամրազյանից հետո նա պետք է պաշտպաներ դոկտորական, որպեսզի դառնար տնօրեն: Արագ պաշտպանելու հետեւանքով թերի աշխատանք էր ներկայացվել: Ես էլ եղել եմ այն ժամանակվա ԲՈՀ-ի գաղտնի գրախոսը իր աշխատանքի: Եվ հավատարիմ իմ գիտական սկզբունքներին` չեմ ասել, որ նա իմ կրտսեր ընկերն է, ու գաղտնի, անաչառ կարծիք եմ տվել: Անաչառ կարծիքը, սակայն, գաղտնազերծվել է, փաստորեն օրենքի խախտում է տեղի ունեցել»:

 Մանրամասն տեսանյութում

Արծրունի Սահակյանը նշեց, որ ժողովրդական մշակույթի հետազոտման համար առանձին գիտական խումբ էր ստեղծվել, ու գիտպետկոմը տարեկան 2 մլն դրամ էր հատկացնում:

«Մեր խումբը մինչեւ օրս աշխատել է ու լծվել իր գործին, մատենաշար ենք հիմնադրել, երկու-երեք մենագրություն ենք լույս ընծայել, չորրորդը պատրաստ է, հինգերորդը պլանի մեջ, բայց պարզվեց, որ այս ամենը ոչինչ է Մատենադարանի կառուցվածքային փոփոխությունների առջեւ:

Սկզբում փորձեցին այս ամենին գիտական հիմնավորում տալ, իբր նոր առաջարկվող կառուցվածքային տրամաբանությանը չի համապատասխանում, թեմաներով զբաղվող չկա, մեկի թեման ուրիշ է գրանցած, իբր իմ թեման` Մարաբ Մծուրնացին, ժողովրդականի հետ կապ չունի»,- ասաց Արծրունի Սահակյանը:

Նա նշեց, որ հոգաբարձուների խորհրդի նիստում հենց սկզբից խորհրդանշական ինչ-ինչ դրսեւորումներ են եղել, օրինակ, մի խումբ աշխատակիցներ առաջարկել են, որ խորհրդի նիստը փակ լինի մյուս աշխատակիցների եւ ԶԼՄ-ների համար: Արծրունի Սահակյանի կարծիքով, նիստը փակ հրավիրելու պատճառներից մեկն էլ աուդիտի խնդրի պատճառով էր:

Արծրունի Սահակյանի ձեւակերպմամբ, Մատենադարանի ներկայիս միտումն է համահարթեցված աշխատողներ ունենալը:

Ի դեպ, Armtimes.com-ի հետ զրույցում Վահան Տեր-Ղեւոնդյանն ասել էր, որ ձեռնարկված փոփոխությունները կապ չունեն իր դոկտորական ատենախոսությանն առնչվող կոնֆլիկտի հետ եւ կատարվող փոփոխությունների մասին հիշատակված է եղել իր նախընտրական ծրագրում: Նա նաեւ վստահեցրել էր, որ փոփոխությունների արդյունքում մարդիկ աշխատանքից չեն հեռացվելու եւ չեն ընդհատվելու նրանց գիտական թեմաները: Նրանք շարունակելու են աշխատել իրենց բաժիններում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930