«Նման բան չի եղել, այլ եղել է հարցուպատասխան»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» խմբակցություն վերջին փակ հանդիպման ժամանակ վարչապետը դժգոհել է պատգամավորների վարքից, նրանց մեղադրել նիստերից «թռնելու» մեջ, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը վարել է այդ հանդիպումը:
«Պատգամավորները հարցեր են տվել պարոն Փաշինյանին, նա էլ պատասխանել է: Ի մի ենք բերել այն, ինչ քննարկվել է այդ հարցերի շրջանակում: Նման հանդիպումներ էլի են լինելու»,-նշեց Ալեն Սիմոնյանը:
Նա վստահեցրեց, որ որեւէ պատգամավորի մեղադրանք ուղղելու մասին խոսակցություններ չեն եղել. «Որեւէ խնդիր չի եղել: Մենք չէինք հավաքվել, որպեսզի վարչապետն ասեր՝ գո՞հ է թե ոչ: Հավաքվել էինք, որ նա հարցերի պատասխանները հնչեցներ: Սադրանքների մի տրվեք»:
https://www.facebook.com/aravot.am/videos/615303408945552/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ