«Ինչ բացահայտումներ ուզում է, թող անի: Ցանկություն չունեմ որեւէ կերպ վերակենդանացնել Արմեն Աշոտյան քաղաքական գործչին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառմանը, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Աշոտյանը Սիմոնյանի առնչությամբ նոր բացահայտումներ էր խոստացել, նրան անվանել «նապաստակի սիրտ ունեցող», նաեւ ակնարկել, որ մի անգամ Սիմոնյանը զանգել է իրեն եւ խնդրել բարեխոսել՝ հայտնի պատգամավորներից մեկի եւ իր միջեւ վեճը հարթելու նպատակով:
«Եթե կլինի անհարգալից վերաբերմունք իմ կամ կուսակցության՝ երկրի ղեկավարի հանդեպ վիրավորանք կամ հայտարարություններ, որոնք, ի դեպ, պարոն Աշոտյանն իրեն թույլ է տվել, իրենք իրենց պատասխանը ստանալու են»,-համոզմունք հայտնեց Ալեն Սիմոնյանը:
Իսկ թե ինչ վեճի մասին էր խոսքը, Ալեն Սիմոնյանի խոսքով՝ եղել է հետեւյալը. «Իրենց լավ իշխանության ժամանակահատվածում արհեստավարժ պատգամավորներից մեկը՝ Առաքել Մովսիսյանը (հայտնի որպես «Շմայս»), զանգել էր ինձ: Ես էլ խնդրել էի Արմեն Աշոտյանին՝ ճշտել, թե ով էր ուղղորդել Առաքել Մովսիսյանին եւ տվել նրան իմ հեռախոսահամարը: Նա խոստացել էր ճշտել, բայց այդպես էլ չարեց: Հիմա կարող է դա իր ուզած ձեւով ներկայացնել, շահարկել, բայց գտնում եմ, որ ճիշտ չէ քաղաքական դաշտում մեկը մյուսի հանդեպ վիրավորանք հնչեցնել»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/615303408945552/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ