Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (IDC-CDI) լիիրավ անդամ։
Որոշումը կայացվել է կազմակերպության՝ Բրյուսելում ընթացող Գործադիր մարմնի նիստին։
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության անդամ են հանդիսանում մոտ 100 կուսակցություն շուրջ 50 երկրներից՝ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից։
Այն հանդիսանում է համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից մեկը։
Կարդացեք նաև
Մենք ընդլայնում ենք մեր միջազգային կապերն ու գործունեությունը, որոնք ծառայել եւ ծառայելու են Հայաստանի եւ Արցախի շահերին։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217969094717101