Կրթության եւ գիտության նախարարությունն օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանի մարզերի եւ Երեւանի 10 հանրակրթական դպրոցներում բացվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ՝ սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու նպատակով։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նաեւ նշվում էր, որ թեմայի շրջանակում աշակերտներին կմատուցվեն ընդհանուր գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող, բայց վերացող ու նոր ստեղծվող մասնագիտությունների մասին։
Ակումբներն իրագործելու է «Սեյվ դը չիլդրեն Հայաստան» կազմակերպությունը՝ «ԵՄ-ն հանուն Հայաստանի, հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի տարածաշրջանային համակարգող Արսեն Սիմոնյանից (լուսանկարում) խնդրեցինք մանրամասնել՝ գործընթացը սկսելուց առաջ ինչ հետազոտությունների վրա են հիմնվել ու նաեւ թվարկել վերացող ու ապագայում կանխատեսվող նոր մասնագիտությունների օրինակներ։ Նա նկատեց, որ ակումբների նպատակն այնքան էլ ճիշտ չի մեկնաբանվում։
«Մենք օգտագործում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մշակած մեթոդաբանությունը, որն արդեն վեց տարի տարբեր դպրոցների հետ աշխատանքում իրենք կիրառում են։ Այն չի նախատեսում, որ աշակերտներին ասենք՝ դուք այսինչ մասնագիտությունը ընտրեք, այսինչ մասնագիտությունը մի ընտրեք։ Այս նախաձեռնության իմաստն այն է, որ աշակերտներին աջակցենք ինքնաբացահայտման մեթոդով կամ ավելի լավ պատկերացնելով աշխատաշուկան, մասնագիտությունները, ծանոթանալով տարբեր մասնագիտությունների հետ, իրենք ավելի տեղեկացված որոշում կայացնեն։ Բայց որեւիցե կերպ աշակերտներին ուղղորդում չպետք է լինի»,- ասաց Արսեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում