«Չեք պատկերացնի՝ թոռնիկներիս ելույթից հետո ինչ բերկրանք, ինչ աննկարագրելի ուրախություն ապրեցի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր հուզմունքը չթաքցրեց ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը։
Նշենք, որ Աշոտ Ղազարյանի թոռները՝ Անահիտը եւ Բորիսը, «Лучше всех» նախագծի ընթացքում օրերս հիացրել են բոլորին, այդ թվում՝ հաղորդավար Մաքսիմ Գալկինին։ Նախագծի մասնակիցն այդ անգամ Աշոտ Ղազարյանի թոռն էր՝ 9-ամյա Բորիս Ադամյանը։ Տղան հանդիսատեսին զարմացրեց իր երգելու տաղանդով։ Բորիսը խոստովանել է, որ երգել սկսել է՝ մեծ քրոջը՝ Անահիտին հետեւելով։ Վերջինս «Մանկական Եվրատեսիլի» եւ «Նոր ալիքի» մասնակից է եղել։ Մաքսիմ Գալկինի խնդրանքով՝ Բորիսը կատարեց Тим Белорусский «Незабудка» երգը։
https://www.youtube.com/watch?v=BTN03e_PFAc
«Նրանք աղջկաս զավակներն են։ Դուստրս երեք բալիկ ունի, այս երկուսը լավ երգում են, մյուսն էլ, որը աղջիկ է, լավ պարում է։ Ասեմ, որ Անահիտի հետ ժամանակին պարապել է Նադեժդա Սարգսյանը։ Նա մեծ ներդրում ունի թոռնիկիս երաժշտական կյանքում։ Ասում էր. «Եղբորն էլ բերեք մոտս, պարապեմ, քույրիկին կանցնի»։ Ի դեպ, երբ Անահիտը մասնակցում էր «Մանկական Եվրատեսիլ»-ին, մեկը Նադյային ասել էր. «Բա էլ ո՞վ պետք է «Եվրատեսիլ» գնար, եթե ոչ Աշոտի թոռը»։ Հետո, երբ լսել էր Անահիտի կատարումը, գնացել, Նադյային ասել էր. «Խոսքերս հետ եմ վերցնում, այդ ի՜նչ չքնաղ է երգում այդ աղջնակը»,-պատմեց պարոն Ղազարյանը։
Կարդացեք նաև
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում