Մեկ-երկու խոսք ամենատգեղ երեւույթի՝ ԵԿՄ-ն քաղաքականացնելու մասին։ ԵՊՀ-ն ապաքաղաքականացնող Փաշինյանի օրոք ԵԿՄ-ն այնքան քաղաքականացավ, որ այն ավելի քաղաքականացնելու տեղ այլեւս չմնաց։ «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդին դրեցին ԵԿՄ-ի գլխին՝ հաշվի չառնելով, թե ինչպիսի թյուր պատկերացում ունի Արցախյան պատերազմում տարած հաղթանակի եւ այդ հաղթանակի մեջ երկրապահ կամավորականների ունեցած մեծ դերակատարության մասին։
Սասուն Միքայելյանի մտածողությամբ մարդը (թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր իրադարձություն է, քան արցախյան գոյամարտը) ԵԿՄ-ում ընդամենը նշանակովի ֆունկցիոներ է, ավելին ասեմ՝ կուսակցական ֆունկցիոներ, որ փորձելու է ամեն ինչ անել՝ «Երկրապահը» թավշյա կառույց դարձնելու եւ Փաշինյանի քաղաքականության մեջ որպես գործիք օգտագործելու համար։
Ասում եք՝ Սերժի ժամանակ է՞լ «Երկրապահը» գործիք էր։ Չեմ վիճում։ Իսկ կասե՞ք, թե հիմա ինչ են անում իշխանությունները, երբ Սերժը չկա, եւ, կարծես, Նիկոլի ժամանակն է։
Ցանկություն կա՞ իմանալու, թե «բանակից թռածների» ինչին էր պետք «Երկրապահը», եւ ինչու նրանք այս «որձ» կառույցը, Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, մտցրեցին ՔՊ-ի տակ։ Քաղաքական նպատակները (ԵԿՄ-ի ֆոնին PR-վել, ԵԿՄ-ով ազդել քաղաքական գործընթացների վրա, ընտրություններին ստանալ ԵԿՄ-ի ձայները եւ այլն) դեռ դնենք մի կողմ։ Իսկ ի՞նչ ասենք այն սպառնալիքների մասին, որոնք կախվում են ԵԿՄ-ի գլխին՝ «Իմ քայլը» դաշինքի փեշի տակ մտնելուց հետո։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում