Արարատյան մաքսատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն իր, այսպես ասած, լրահոսային ընթացքից դուրս, կարծես թե, հերթական անգամ դրսևորեց արդեն պարբերաբար մատնանշվող խնդիրը՝ վարչապետն իր վրա է կրում պետական կառավարման համակարգի ամբողջ ծանրությունը:
Մյուս կողմից, լինելով օրակարգային խնդիր, այդ հանգամանքն այդուհանդերձ ուշանում է առայժմ օբյեկտիվորեն: Այստեղ ամենամեծ խաբկանքն այն է, որ մենք գնահատումները կառուցում ենք այն ելակետից, որ ունենք պետականության մոտ երեսնամյա փորձ, թեկուզ անհաջող, բայց պետականության փորձ: Իրականում, սակայն, մենք ունենք ոչ թե պետականության թեկուզ անհաջող, անարդյունավետ փորձ, այլ ունեցել ենք պետականության ցուցանակի ներքո քրեապետության հաջողված փորձ: Մենք տարիներ շարունակ կրկնել ենք, որ մեր պետականության միակ կայացած ինստիտուտը եղել է բանակը: Ընդ որում, դա այն դեպքում, երբ բանակն էլ ամենևին զերծ չի եղել քրեապետության ազդեցությունից, ինչի ծանր հետևանքը մենք տեսանք և զգացինք Ապրիլյան քառօրյայում:
Այդպիսով, ամենախնդրահարույցը, որ կատարվել կամ կատարվում է մեզ հետ այն է, որ մենք ինքնախաբեության մեջ ենք, թե չնայած քրեաօլիգարխիկ, ընտրակեղծարար, այդուհանդերձ մենք ունեցել ենք պետություն: Չենք ունեցել, ինչը սակայն իր հերթին ենթադրում է նաև, որ մենք չենք ունեցել պետականության համար անհրաժեշտ դպրոցներ՝ հասարակական, քաղաքական, կուսակցական, կառավարման դպրոց և այլն: Երբ խոսք է գնում այն մասին, որ մեր պետության վերափոխումը պետք է սկսի դպրոցից, այստեղ թերևս պետք չէ դիտարկել լոկ հանրակրթական դպրոցը:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում