ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Երևանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների հայտարարության վերաբերյալ հարցին
–Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից հայտարարություններ տարածվեցին օրերս ՀՀ Ազգային Ժողովում մարդու իրավունքներին նվիրված քննարկումների արձագանքների վերաբերյալ։ Ինչպես կմեկնաբանեք դա։
-Տեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին։
ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ։
Կարդացեք նաև
Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։
Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։
Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները։
ԱԳՆ հաղորդագրություն
Հարգելի միջազգային գործընկերներ, առավել հարգանք եւ զգայունություն ցուցաբերեք միջնադարյան բարբարոսության եւ կրոնական խավարամտության թավշյա դրսեւորումների նկատմամբ: Դուք ինքներդ էլ գիտեք, որ Հայաստանը Եւրոպայի ամենահետամնաց ու կղերամիտ երկիրն է. մեր հասարակության 95%-ը հավատում է հին հրեական ծիծաղաշարժ հեքիաթներին, 83%-ը հավատում է ճակատագրին ու բախտագուշակներին, 59%-ը՝ «չար աչքի» զորությանը…
Կուզենայինք հիշեցնել, որ մեր հասարակական բարոյականության սկզբունքը աստվածաշնչյան մահապատիժն է, տերտերական անհեթեթությունները եւ հայուգենական հիմարությունները մեր կյանքի անբաժանելի մասն են:
Մեր կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության իր պարտավորություններին. «սրբապիղծները» կազատազրկվեն ընդամենը չորս տարով, իսկ հանրապետական գեյ-ակտիվիստները կխարազանվեն լայվ եթերով…