Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։
«Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը», – «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: – «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն ապրիլի 4-ից այլևս ակտիվ չէ։ Նախքան դա, էջում մեծամասամբ տեսնում ենք նոր կառավարությանը ծաղրող նկարներ, որոնք ուղեկցվում են հայհոյանքներով, գրառումներում կան ակնհայտ ապատեղեկատվություններ․ օրինակ՝ «Վաճառվում է Օպերայի շենքը, տարածքը հարմար է կազինոյի կամ գիշերային ակումբի համար», կամ՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ձերբակալված են, հարուցվել է քրեական գործ»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» Ռ/Կ-ի կայքում