Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում այսօր 73 կգ քաշային կարգում նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Գրիգորյանը: 18-ամյա ծանրորդը կատարեց երկու հաջողված մոտեցում՝ պոկում վարժությունում ցույց տվեց 140 կգ, հրումում՝ 170 եւ երկամարտի 310 կիլոգրամով անմասն մնաց մրցանակային տեղի համար պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ