Հայաստանում արգելված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը 12 շաբաթական (այս ժամանակ է պարզվում պտղի սեռը) հղիությունից սկսած՝ եթե չկա բժշկական եւ սոցիալական ցուցում: Չնայած այս արգելքին, ընտանիքները շարունակում են աղջիկ երեխայից ազատվել. բժիշկներն 12 շաբաթական հղիությունից հետո կատարում են արգելված սելեկտիվ աբորտը: Մասնագետներն ասում են՝ սելեկտիվ աբորտը լատենտային է:
