Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիան հավատարիմ է ԼՂ-ի հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարումների սահմանափակումների քաղաքականությանը

Ապրիլ 09,2019 22:33

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ապրիլի 9-ին կայացած համատեղ ասուլիսի ընթացքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-չեխական երկկողմ պաշտպանական համագործակցությունը սկիզբ է առել 2010 թվականին և հիմնված է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, ժողովուրդների բարեկամության, փոխադարձ ըմբռնման և վստահության ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա և ունի լուրջ հեռանկարներ:

«Հայաստանի և Չեխիայի  համագործակցության իրավական հիմքն է հանդիսանում 2010 թվականին երկու երկրների միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագիրը և այսօր ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով սահմանվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, համագործակցության ձևաչափն ու ընթացակարգերը»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարն իր հերթին նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է և չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի պաշտպանության ոլորտին: «Մենք միտված ենք խորացնելու երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասել է Լյուբոմիր Մետնարը և նշել, որ երկու երկրների համագործակցության շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմական բժիշկներին առաջարկվում է վերապատրաստում անցնել Չեխիայում, նաև՝ համագործակցությունը շարունակել ռազմակրթական ոլորտում:

Չեխիայի պաշտպանության նախարարը ողջունել է հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղարարար առաքելություններին և շնորհակալություն հայտնել հայկական կողմին, ընդգծելով, որ չեխական կազմը նույնպես ծառայում է այդ տարածաշրջաններում:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Լյուբոմիր Մետնարն ընդգծել է, որ Չեխիան հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարումների սահմանափակումների քաղաքականությանը, և որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում հայտնված չեխական ռազմական տեխնիկան ներկրվել էր երրորդ երկրի կողմից: Չեխիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ աջակցում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930