Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադայում առաջարկել են ապրիլը ճանաչել Ցեղասպանության հիշատակման ամիս

Ապրիլ 09,2019 22:44

Կանադայի Ժառանգության և բազմամշակութայնության նախարար Պաբլո Ռոդրիգեսը հայտարարություն է կատարել՝ կապված ապրիլը ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս հայտարարելու նախաձեռնության հետ:

«Այսօր Կանադայում մենք հիշատակում ենք ցեղասպանության զոհերին: Պատմության ընթացքում աշխարհն ապրել է բազմաթիվ ցեղասպանություններ- այդ թվում `Հոլոքոստը, Ռուանդայի տուցիների դեմ ցեղասպանությունը, Ուկրաինայի գոլոդոմորը, Հայոց ցեղասպանությանը, Սրեբրենիցայի ջարդերը, Եզդիների ցեղասպանությունը և Ռոհինյա ժողովրդի ցեղասպանությունը:

2015թ. Համայնքների պալատը հանդես է եկել պատմական միջնորդությամբ՝ ապրիլ ամիսը ճանաչելու Ցեղասպանության հիշատակման, դատապարտման ու կանխարգելման ամիս: Կանադան ընդունել է այդ ոճրագործությունները վերապրածներին և զոհվածների ժառանգներին: Մեր պարտքն է հիշել զոհերի և այդ վայրագությունների զոհերի հիշատակը: Ցեղասպանության հիշատակման, դատապարտման և կանխարգելման ժամանակահատվածում մենք վերահաստատում ենք մեր կոլեկտիվ պատասխանատվությունը՝ կանգնելու խտրականության և նախապաշարմունքների բոլոր ձևերի դեմ, անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում:

Որպես Կանադայի ժառանգության և բազմամշակութայնության նախարար՝ ես ցանկանում եմ վերահաստատել մեր հավատարմությունը՝ կանխելու, որ մեր համայնքներում արմատավորվի ատելությունը: Միշտ հիշենք, որ Կանադան ավելի ուժեղ է իր բազմազանության և բաց լինելու պատճառով»,-ասվում է նախարարի ուղերձում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930