Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդ անգամ Գյումրին այսպես ներողամիտ չի դիմավորի պարոն Փաշինյանին»․ քաղաքագետ

Ապրիլ 09,2019 21:50

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած այցին, որի ժամանակ նրան մեծ թվով մարդիկ էին դիմավորում՝ բողոք-նամակները ձեռքերին, չէին թողնում տեղաշարժվի, ասաց․ «Պարոն Փաշինյանը, երևի թե, շատ լավ հասկացավ, թե Գյումրին ինչ սարսափելի սոցիալ-տնտեսական վիճակում է գտնվում։ Ես չեմ ուզում շատ երկար մեկնաբանել պարոն Փաշինյանի այցը, ընդամենը մի բան կասեմ․ պարոն Փաշինյանի այս անգամվա «կլիենտուրան» գրեթե նույն անձինք էին, որոնք ժամանակին գալիս էին Գագիկ Ծառուկյանի հանրահավաքներին՝ նույն իրենց նամակներով, ֆինանսական ծանր վիճակով մտահոգ։

Պարոն Փաշինյանն այս անգամ եկավ, ժողովուրդը նրան ներողամիտ վերաբերեց, որովհետև առաջին անգամն էր այս ձևաչափով այցը, հաջորդ անգամ, եթե պարոն Փաշինյանը պատասխաններով չեկավ, այդ նույն մասսան այլ վերաբերմունք կդրսևորի նրա նկատմամբ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930