Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը Aravot.am-ին որոշ մանրամասներ ներկայացրեց երեկ Երանոսյանի որդու, փեսայի ու մեկ այլ քաղաքացու միջեւ տեղի ունեցած միջադեպից:
Ըստ նրա՝իրականում ծեծկռտուք չի եղել, ինչպես լրատվամիջոցներն են ներկայացրել. «Այդ անձը գնացել է ոստիկանություն հաղորդում է տվել իրականությանը չհամապատասխանող, դրա հետ կապված նաեւ Լեւոն Երանոսյանին են հրավիրել ոստիկանություն, նա պարզաբանել է՝ իրականում ինչ է տեղի ունեցել: Որեւէ ծեծկռտուք չի եղել, կատարվածի մանրամասները հիմա լրիվ չեմ կարող ասել, բայց հաղորդում տված անձը գույք էր վերցրել, որ պետք է վերադարձներ ու ամիսներ շարունակ խաբել է: Այդ անձը փեսայի հետ նույն բակում է ապրում, ինքն է զանգել, ասել՝ տասը րոպեից բակում եղեք, բերում եմ այդ ապրանքները, հետո իջել է, կանչել մի կողմ խոսելու ու այդտեղից միանգամից գնացել է ոստիկանություն ու այդ բովանդակությամբ ցուցմունք տվել, թե Երանոսյանը կանգնած ցուցում է տվել, իրականությանը չի համապատասխանում, ժամանակը ամեն ինչ ցույց կտա: Այդտեղ ահագին մարդ է եղել, այդ ամեն ինչին ականատես են եղել» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ