Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը վաղը կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար: Արսենը հաջորդաբար պարտության մատնելով ուկրաինացի, թուրք եւ ռումինացի մրցակիցներին՝ մտավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը լինելու ե Վրաստանը ներկայացնող Բեկա Լոմտաձեն:
Մեդալի կարող է հավակնել նաեւ 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը, որը սփոփիչ գոտեմարտում ուժերը չափելու է ռումինացի Դանիել Չինտոանի հետ:
Ավելի վաղ սփոփիչ գոտեմարտի իրավունք ստացել էին նաեւ Վազգեն Թեւանյանը (65 կգ) եւ Դավիթ Սաֆարյանը (70 կգ), սակայն Վազգենը վնասվածք ունենալու պատճառով չմասնակցեց գոտեմարտին, իսկ Դավիթը պարտություն կրեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ