Ապրիլի 8-ին Թուրքիայի հյուսիս-արևելյան Արդվին նահանգի Հոփա շրջանում ոստիկանական ուժերի կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում 70 մարմնավաճառ է բերման ենթարկվել:
Հոփայի ժամանցի վայրերում իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով բերման ենթարկված կանանց թվում եղել են Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի քաղաքացիներ: Բերման ենթարկված կանայք կասկածվում են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ:
Հայտնի է դարձել, որ մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 70 կանանցից 40-ը արտաքսվելու է Թուրքիայից: Մյուսների հարցաքննությունը դեռևս շարունակվում է:
Աղբյուր` Ermenihaber.am/Hurriyet