Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կապ չունի, որ դու մի շաբաթ առաջ վարչապետի հետ նկարվել ես, դա որեւէ արտոնություն քեզ չի տալիս». Արտակ Մանուկյան

Ապրիլ 09,2019 18:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սպայկայի» հետ կապված ասել էր, որ շանտաժ են անում կառավարությանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ խոսում են հարկային պարտավորությունները չկատարելու մասին ու ի պատասխան՝ ասում են, որ չենք աշխատի, այո, դա շանտաժ է: Նա ասաց, որ այդ շուկայում աշխատողներ կան, որոնք հարկային դաշտում են գործում, հիմա ինչ, նրա՞նք էլ փողոց դուրս գան ու ասեն՝ ինչի՞ ենք մեն հարկային դաշտում. «Ունենք օրենքներ, որոնց հիման վրա տնտեսվարողներ պարտավորություններ են ստանձնում եւ պետք է կատարեն: Սա խաղի կանոն է՝ բոլորի համար: Ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք հնարավորություն են տվել շրջանցել օրենքը, ներկա իշխանությունը չի հանդուրժի նման վարքագիծ»:

Հարցին՝ նախկինում գործել են խաղի կանոններ, որոնցով աշխատել է «Սպայկան» եւ բոլոր գործարարները, հիմա ստացվում է, որ «Սպայկան» պատժվում է՝ նախկին խաղի կանոններով շարժվելու համա՞ր՝ Մանուկյանը պատասխանեց, որ նույն տրամաբանությամբ կարող են ասել, որ «Երեւան սիթիներն» էլ ԱՁ-ների հարցում գործել են նախկին խաղի կանոններով ու պատժեցին. «Այստեղ կարեւոր հարց կա՝ այդ բոլոր խաղի կանոնները եղել են օրենսդրության տառին չհետեւելու հետեւանքով: Մենք հիմա ի՞նչ ենք ուզում՝ խաղի կանոններ՝ համաձայնությունների հիման վրա՞, թե՞ օրենսդրությունից բխող խաղի կանոններ: Մենք պետք է ձգտենք նրան, որ չլինեն արտոնյալներ, լինեն խաղի կանոններին հետեւողներ»:

Մեր հարցին՝ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում քննադատել է, նա ասում է՝ եթե պիտի բռնեիք, ինչո՞ւ էիք մի քանի օր առաջ գնում հետը նկարվում, ժպտում՝ Արտակ Մանուկյանը պատասխանեց. «Առնվազն հենց այդ հանգամանքը վկայում է որ այստեղ երկակի ստանդարտներ կամ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Եթե այս տեսանկյունից նայենք, սա հենց խոսում է նրա մասին, որ բոլորն օրենքի առաջ հավասար են, կապ չունի, որ դու մի շաբաթ առաջ վարչապետի հետ նկարվել ես, դա որեւէ արտոնություն քեզ չի տալիս»:

Մանուկյանը խոսեց այն մտահոգությունների մասին, թե արդյոք գործարարին կալանավորելը ներդրումներին չի՞ վնասի: Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Իսկ ինչի եք անմեղության կանխավարկածը խաղտում ու սպայկայի հարկեր թաքցնելը ներկայացնում որպես փաստ՞
    Իսկ միգուցե Ձեր պոպուլիստական խոստումները կատարելու համար ՊԵԿին հանձնարարել եք ամեն գնով բյուջե լցնել, ՊԵԿնել անցելա հարկային տեռորի։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930