Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ի պատասխանը Ադրբեջանին, թե իբր Դավիթ Տոնոյանն ահաբեկիչ է

Ապրիլ 09,2019 18:00

Այսօր ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը դարձյալ խոսել է այն մասին, որ Հայաստանը պետք է ավելացնի գրոհային ուժերը, որոնք, անհրաժեշտության դեպքում՝ կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում, ինչը հակառակորդի կողմից որպես ագրեսիա է դիտարկվում, Հայաստանն ի՞նչ է անում, ըստ ձեզ՝ պատասխանեց. «Արդեն մենք այդ փուլում ենք, այդ թվում՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առումով մեր տեսլականը դրան է միտված: Որպես ագրեսիա ընկալելը միամտություն է, միգուցե մեր հակառակորդները չեն խորանում, ինչ է ասել ՊՆ նախարարը, կտրտված են մեկնաբանում: Ինչպես վարչապետն էլ ասաց, մենք կարող ենք պարտադրել այդ խաղաղությունը եւ ՊՆ նախարարի ասածը դրան է միտված»:

Հարցին՝ մի կողմից խոսվում է խաղաղության նախապատրաստելու, մյուս կողմից՝ այսպիսի հայտարարություն, հակասություն չկա՞՝ Բալայանը պատասխանեց. «Պետք է ամբողջ հասարակությունը կարողանա ընկալել, որ խաղաղությունը որեւիցե մեկը նվեր չի տվել ՀՀ-ին, այն խաղաղությունը, հարաբերական անդորրը, որը կա, պարտադրված է հակառակորդին: Եթե հակառակորդը նորից փորձի սանձազերծի, մենք նորից պարտադրելու ենք, իսկ պարտադրելու միջոցները տարբեր են, կան ռազմական միջոցներ, դիվանագիտական եւ անձնական շփումների միջոցներ»:

Լրագրողները հարցրեցին՝ Ադրբեջանի ՊՆ-ն Դավիթ Տոնոյանին ահաբեկիչ է անվանել, ո՞րն է ձեր արձագանքը՝ Բալայանը պատասխանեց. «Որեւիցե մտահոգություն չունեմ դրա հետ կապված, արդեն ամբողջ աշխարհը գիտի, թե ինչքան են իրենց հայտարարությունն ու գործը տարբերվում, իրենց հասարակության ականջի համար դուրեկան արտահայտություն են անում: Ահաբեկչությունը, ինչպես միջազգային փաստաթղթերով, այնպես էլ ՀՀ օրենսդրությամբ այլ սահմանում ունի: Որեւիցե դրույթ չի կարող մեկնաբանվել՝ ՊՆ նախարարի ասածները ահաբեկչական որակելով: Միգուցե մեր գործընկերները ծանոթ չեն միջազգային փաստաթղթերին, ֆանտաստիկայի ժանրից պարզապես հայտարարություններ են անում»:

Բալայանն անդրադարձավ նաեւ դպրոցներում ռազմագիտություն առարկայի հետ կապված խնդիրներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Կարելի է շնորհավորել մեր ՊՆ նախարար Դավթին, իր հաղթնակի համար որ մենք ագրեսոր էնք:
    Հիմա դա նշանակում է«ԽԵԼՈՔ ՆՍՏԵՔ ՏԵՂՆԵՐՏ» անհրաժեշտության դեպքում՝ կարող ենք մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում,հլը մի հատ էլ կծովի չայ ֆռթցնենք Բաքվում:Ես արդեն գլխանց ասել եմ, Մեհրիբան իմն է,բազառ չանեք տղերք ես որպես պայմանագրային բանակի նախկին հրամանատար, բոլոր թալանչի հրամանատարներից ես մնացի մաքուր ես էլ Ձեզ հետ միասին կհասնենք Բաքու:Ես ժամանակին շատ եմ ասել բոլորին մի գողացեք ժողովրից եվ կռավարության վաուչերները շառ է,բայց ինձ չլսեցին:Ես նույնիսկ շքանշան չունեմ որովհետեվ դա ՀՀԿ-ն ԵԿՄ -ի անդամներին կուտ տալով, ծառայում էին ՀՀԿ-ականներին:
    Հավատացեք ինձ, մեդալներն մեր ժողովրդին չի կերակրում իսկ ստացողն լինում է ժողովրդի համար «ցեց»:
    Ըստ մեր սահմանադրության հայրենիքի պաշտպանությունը բոլորիս սրբազան պարտքն է ուրեմիցս, ինչ մեդալի մասին խոսք կա:Ով էլ որ ունի խնդրում եմ հանձնեք հողին,այնտեղ որտեղ ննջում են մեր մարտական ընկերները:Հանձնելուց հետո դուք կազատվեք մի մեծ ծանր բեռից իսկ հերոսները մենք չենք, այլ մեր զոհված եղբայրները ու նրանք են միայն արժանի այդ մեդալներին:
    Դուք հավերժ մնացիք մեր սրտերում մեր անմահ արծիվներ:

    Էջմիածնի մոտո-հրաձգային գնդի նախկին հրամանատար՝
    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930