Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքահայերն առկա քաղաքական ու տնտեսական մթնոլորտում իրենց համար լավ ապագա չեն տեսնում Թուրքիայում․ Ermenihaber.am

Ապրիլ 09,2019 17:10

Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հակահայկական ելույթով էր հանդես եկել:

«Ամեն ապրիլի 24-ին ժամանակակից երևալու համար ասում են «բոլորս հայ ենք» և փորձում են ստիպել արևմտյան աշխարհին, որպեսզի ընդունի դա: Ի հեճուկս դրան՝ մենք էլ պիտի ասենք. «բոլորս թուրք ենք»,- ասել էր Ֆեյզիօղլուն: Այս հայտարարությանն արձագանքել է Ստամբուլում գործող «Նոր զարթոնք» հայկական նախաձեռնության անդամ Մուրադ Մըհչըն: Խոսելով Ստամբուլի հայ համայնքի վիճակի մասին՝ նա ասել է. «40.000 մարդ ենք մնացել, մեծ մասը տարեց, մնացածներն էլ կամաց-կամաց գնում են այս երկրից»:

Թուրքահայ համայնքի նոսրացման թեմային անդրադարձած Euronews-ի թուրքական ծառայությունը գրում է.

«Ըստ Լոզանի պայմանագրի՝ Թուրքիայում փոքրամասնությունները ճանաչվում են կրոնի տեսանկյունից: Այդ պատճատով էլ հայ բնակչության վերաբերյալ տվյալները ներառում են միայն քրիստոնյա հայերին: Հայաստանից որպես զբոսաշրջիկ եկած ու անօրինական կերպով աշխատող հայերի և իրենց հայ համարող մուսուլմանների թվաքանակի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան»:

Լրատվականը համայնքի նոսրացման թեմայով զրուցել է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի սյունակագիր Բագրատ Էստուկյանի  ու «Նոր զարթոնքի» ներկայացուցիչ Մուրադ  Մըհչըի հետ:

Մուրադ Մըհչը

Էստուկյանը նշում է, որ Թուրքիայում ապրող հայերի թվի մասին արժանահավատ տեղեկություններ չկան ու ավելացնում. «Հայաստանից որպես զբոսաշրջիկ այստեղ եկած ու անօրինական կերպով այստեղ աշխատողների թիվը կարող են իմանալ ոստիկանության անձնագրային վարչությունում: Ձևականորեն իսլամացած հայերի թիվը իմանալն անհնար է»:

«Ակոս թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո հանցագործությունը դատապարտելու նպատակով հնչեցվող «բոլորս հայ ենք» կարգախոսը ապտակի ազդեցություն ունեցավ «հայ» անունը շարունակաբար հայհոյանք համարած մտածողության վրա: Այդ կարգախոսի հնչելուց անմիջապես հետո իրենց հանցագործի հետ նույնացնողները հնչեցրեցին «բոլորս Օգյուն ենք, բոլորս թուրք ենք» կարգախոսը»,- ասում է Էստուկյանը՝ ակնարկելով, որ պոլսահայերի հեռանալու պատճառներից մեկն էլ հասարակությունում առկա ոչ բարյացկամ վերաբերմունքն է իրենց նկատմամբ:

Ըստ Էստուկյանի՝ թուրքահայերի հատկապես երիտասարդ հատվածը առկա քաղաքական ու տնտեսական մթնոլորտում իրենց համար լավ ապագա չեն տեսնում Թուրքիայում: Նա նշում է, որ խնդիրների շարքում են նաև երեխաներին իմամ հաթիփ (իսլամական ուղղվածություն ունեցող) դպրոցներ ուղղորդումը, դրանցում, ինչպես նաև բուհ-երում կրթության մակարդակի հետընթացը:

Որպես մեկ այլ միտում Էստուկյանն առանձնացրել է հայ երիտասրդների՝ ուսման նպատակով Եվրոպա մեկնելն ու գործերը վատացած փոքր բիզնեսմենների կամ արհեստավորների Հայաստան մեկնելը՝ այնտեղ գործը սկսելու նպատակով:

Հայկական «Նոր զարթոնքի» ներկայացուցիչ ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայազգի անդամ Մուրադ Մըհչըն էլ նշում է, որ հայերը Թուրքիայում համակարգված կերպով թիրախավորվում են ու որպես օրինակ բերում Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուի վերջին հակահայկական հայտարարությունները:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930