Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան հարկի ավելացում է նախատեսվում 301 և ավելի ձիաուժ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար․ Ա1+

Ապրիլ 09,2019 16:55

Ա1 + – Բնապահպանական նկատառումներով 301 և ավել ձիաուժ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսվում է տարեկան հարկի ավելացում, ինչը նշանակում է, որ բարձր ձիաուժ ունեցող ավտոմեքենաները կթանկանան. նշում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Մենք առաջարկում ենք սահմանի վրա բենզինի ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը մեկ տոննայի համար 135 դրամը իջեցնել 65 հազար դրամի, որպեսզի որոշ գազ օգտագործող մեքենաներ շահագործվեն բենզինով, ինչը էկոլոգիական տեսանկյունից ավելի քիչ վնասակար է»:

Նրա խոսքով՝ 1990- ական թվականներին Հայաստանում օգտագործվում էր  ամսական 27, 28 հազար տոննա բենզին, իսկ հիմա օգտագործվում է 12 հազար տոննա, այն դեպքում, երբ մեքենաների թիվը այս 20 տարիների ընթացքում 3 անգամ ավելացել է:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշում է,  որ այն ԱԳԼՃԿ-ները,  որոնք գազը վաճառում են կգ-ով, նրանք  գազի գինը բարձրացնում են .

«Անօրինական կորցրած շահույթը ուզում են վերագրեն գազի գնի վրա»:

Նրա կարծիքով նման երևույթները կանխվելու համար պետք է վերահսկողական մեխանիզմներ մշակվեն:

Վազգեն Սաֆարյանն ավելացրեց, որ ստվերային տնտեսության կրճատման արդյունքում  2019 թվականի առաջին եռամսյակում 55 ու կես միլիարդ դրամից ավել հարկեր է հավաքվել, որին նպաստել է ՀԴՄ կտրոնների տրամադրումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930