Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հայկական եկեղեցին՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքում․ Ermenihaber.am

Ապրիլ 09,2019 16:37

Ermenihaber.am – Ապրիլի 6-ին Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում բացվել է առաջին հայկական եկեղեցին: Հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցու առաջին պատարագը մատուցել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ Ասատրյանը:

Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը մասնակցել են Իրաքյան Քուրդիստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Իրաքյան Քուրդստանի կառավարությունը եկեղեցու կառուցման համար հատկացրել է 1 միլիոն 845 հազար դոլար:

Ներկայում Հյուսիսային Իրաքի քրդական շրջանում 5 հայկական եկեղեցի կա, որոնցից 4-ը՝ Դուհոկ նահանգում: Քրդական ինքնավար շրջանում մոտ 600 հայ ընտանիք է ապրում, որոնցից 490-ը` Դուհոկում, իսկ 110-ը` Էրբիլում:

Իրաքյան Քուրդստանի կառավարության մամուլի խոսնակ Սեֆին Դիզային նշել է, որ այս եկեղեցու բացումը որպես անկյունաքար է ծառայում երկրամասի տարբեր կրոնական և էթնիկ խմբերի միասնաբար ապրելու համար:

Դիզայիի հավաստմամբ` եկեղեցու բացումը քաղաքական որոշում չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930