Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկ «դասավորողները» գուցե պատժվեն վարչական տուգանքով

Ապրիլ 09,2019 16:40

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը տուգանք է նախատեսում վարկային «միջնորդների» համար: Խոսքը վարկային ծառայություններ գովազդողների եւ տարածողների մասին է:

Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը հանձնաժողովականներին մեկ օրինակ ցույց տվեց՝ «վարկ՝ պարզ և արագ» գրությամբ թուղթ, որը փակցված է իրենց բակում: Ըստ Մանե Թանդիլյանի՝ նման բովանդակության հայտարարություններն ու գովազդները շատ են եւ հանդիպում են բակերում, շենքերի պատերին, սոցցանցերում: Ըստ Մանե Թանդիլյանի՝ այսպիսի ծառայություններ մատուցողները կապ չունեն բանկերի հետ, բայց բարձր տոկոսներ են առաջարկում քաղաքացիներին, վերջիններս էլ, ըստ տոկոսների, արդյունքում մեծ գումարներ են վճարում «միջնորդներին»:

«Ինչպես իրենք են իրենց անվանում, իրենք վարկ դասավորողներ են, իսկ իրականում այդ ամենը կեղծիք է: Ցավոք, մարդիկ օգտվում են նման անձանց ծառայություններից ու հայտնվում թակարդում: Խնդիրն այն է, որ նման անձանց համար պատիժ չկա, իսկ մեր առաջարկած օրինագծով՝ նման արարքը դառնում է վարչական իրավախախտում եւ պատժվում տուգանքով »,-նշեց Մանե Թանդիլյանը:

Հանձնաժողովի անդամները միաձայն դրական եզրակացություն տվին օրենքի նախագծին: Այն առաջիկայում դեռ պետք է քննարկվի եւ ընդունվի ԱԺ նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930