Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «ինվոյս» են ցույց տալիս, որ 100 դոլարով են մեքենան առել

Ապրիլ 09,2019 16:30

«20 օրում պետք է մեքենան մաքսազերծված լինի, եթե փաստաթղթերի հետ խնդիր չկա»,-այսօր «Նորագավիթ» մաքսատանը կատարած շրջայցից հետո ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն այսօր ծանոթացավ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների ընթացակարգին, քաղաքացիների հետ հերթ կանգնեց ու սպասեց, մինչեւ որ ավտոմեքենայի ձեւակերպումներն անեն՝ տեսնելու, որքան ժամանակում է կատարվում մաքսազերծումը:

Փաշինյանը նաեւ վարորդներին հարցուփորձ արեց՝ մաքսակետում ինչ խնդիրների են հանդիպում:

Քաղաքացիներից ոմանք դժգոհեցին ավտոմեքենաները «ինվոյսով» մաքսազերծելու խնդրից՝ նշելով, որ իրենք մեքենան էժան ձեռք են բերում, բայց մաքսայինը իրենց չի հավատում եւ մաքսազերծում է այնպիսի գներով, որ ավելի լավ է ավտոմեքենան նվեր տան ՊԵԿ-ին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «ինվոյսների հարցը» ամենամեծ հարցն է. «Դեպք է լինում, որ գալիս են «ինվոյս» են ցույց տալիս՝ 100, 200 դոլարով, 300 դոլարով մեքենա են առել եւ մաքսային ծառայությունը կասկածում է: Մի քիչ էլ կուլտուրայի հարց է: Այն, որ քաղաքացին մաքսայինին պետք է խաբի, մաքսայինն էլ քաղաքացուն, դա, ոնց որ ավանդույթ է եղել, մինչեւ այդ ավանդույթից դուրս գանք՝ ժամանակ է պետք»:

Ըստ վարչապետի 200-300 դոլարով ամեն օր հազարավոր մեքենաներ ենք ներկրում, հետո՝ ասում ենք՝ «վայ, խցանումներ են, վայ, վթարներ են». «Այսինքն՝ ինչ, Հայաստանը մեքենաների գերեզմանո՞ց է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930