Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Խաչատրյան․ «2015-16 թթ. ընթացքում մոտ 3000 ծառերի ապօրինի հատում ենք արձանագրել»․ Ա1+

Ապրիլ 09,2019 16:25

Ա1 + – Բնապահպանական հանրային դատարանն այսօր քննեց բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանի՝ «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը:

«Մենք՝ Հայկական բնապահպանական ճակատի անդամներս, բազմաթիվ խախտումներ ու ապօրինի ծառահատումներ ենք հայտնաբերել, դիմել ենք պետական մարմիններին, ունենք բավականին տեղեկատվություն, դրա պատճառով այսօր ես հանդիսանում եմ դիմումատուի կարգավիճակում: Մեր տվյալներով 2015-16 թթ. ընթացքում մոտ 3000 ծառերի ապօրինի հատում ենք արձանագրել: Մեկ անտառ տնտեսությունում, մի խմբով, մի օրվա մեջ գտնում էինք այնքան ապօրինի հատված ծառ, ինչքան  Հայ անտառ ՊՈԱԿ-ը ամբողջ Հայաստանի տարածքով մեկ տարվա ընթացքում էր հայտնաբերում»,- լրագրողներին ասաց Անի Խաչատրյանը:

Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչը ոլորտում նկատելի առաջընթաց չի տեսնում. «Այս համակարգը երկար տարիներ բարձիթողի է մատնված եղել ու ինչ ուզել արել են: Հիմա մեկ տարում կամ մի քանի ամսում այդ ամենը վերականգնելը բարդ է լինելու: Ես այսքան ժամանակ վերականգնված անտառային տարածքներ չեմ տեսել, ու տեղյակ չեմ, որ պետական մակարդակով  այդպիսի ծրագիր իրականացվել է»,-նշեց Անի Խաչատրյանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը կարծում է, որ այն ինչ կատարվում է անտառ տնտեսության հետ՝ ծառերի ապօրինի հատում, տարբեր խախտումներ՝ հանցագործություն է:

«Մենք ունենք տարբեր կառավարությունների  որոշումներ, որոնց համաձայն անտառային հողերի կարգավիճակը փոխվել է, օրինակ՝ էնեևգետիկ կամ հանքարդյունաբերական  նպատակներով: Փորձագիտական տվյալներն ասում են, որ անտառածածկ տարածքների տոկոսը ոչ թե 11,5 տոկոս է, ինչպես ներկայացնում է Հայ անտառը, այլ 8, նույնիսկ 6 տոկոս է: Մենք այս դատավարության վճռով փորձեցինք ստիպել պատկան մարմիններին, որպեսզի նրանք բացահայտեն հանցագործությունները եւ պատժեն համապատասխան անձանց: Ուզում եմ ասել, որ այդպիսի գործարքները եղել են պաշտոնական ստորագրություններով, բայց ոչ ոք դեռ պատիժ չի կրել»,-նշեց Զարաֆյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930